Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԱՐՊԵՏԸ

Սա մի պատանի մարդ էր, մեղմ բնավորության տեր և խիստ հմուտ մեքենայագործության մեջ։ Սորա խանգարած բանը Անգլիու քաջահմուտ ճարտարապետն ևս չէր կարող ուղղել։ Կարդինալի ասությամբ պետք է, որ սա շատ երևելի վարպետ լիներ, թեպետ և յուր արվեստի մեջ ոչինչ արդյունք ցույց չտվեց։

Շատ կխոսեր, սակավ կհասկացներ, այս նորանից էր, որ նա ո՛չ մի բանի կանոնավոր տեղյակ չէր։ Սորա բոլոր պարապմունքը մեքենայակազմության վերա փարթամ խոսելն էր։ Կարդինալը սորան շատ էր սիրում մի անձնական պատճառով, և շատ մեծ կարծիք ուներ սորա վերա։

Այս անձը շատ անհմուտ և սնապարծ մարդ պիտի եղած լինի, որովհետև սա չկարողանալով յուր գիտությունը կշռել, խաբվել է յուր բարեկամ կարդինալի գովասանքից և այնպես մեծ պարտականություն հանձն առնլով, չէ կարողացել արդյունավորել։ Լավ կլիներ, եթե հառաջագույն պատրաստվեր, հետո հանձն առնուր այդ մեծ պաշտոնը։ Ցավալին այն է, որ մինչև ցայսօր շարունակում է յուր վարպետությունը, յուր անխոհեմությամբ տանջվելով ինքը և տանջելով բոլոր սպասավորքը գործատան մեջ։

ՇԵՐԱՄԱՊԱՀ

Ինձ քաղցր է ասել, գոչեց նա, մի քանի խոսք այն եռանդուն և կրակոտ երիտասարդի վերա, որին բնությունը առատ ձեռով բաշխել էր յուր ձիրքը, թեպետ նա շատ հմուտ չէր յուր պաշտոնի մեջ, զանազան պատճառներով. բայց յուր գեղեցիկ բնավորությամբ և ցածուն համեստությամբ