Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թավատառ տեքստԵՐՐՈՐԴ ՀՈԳԱՏԱՐ

Սորան Հանգուցյալ պապը արժանավորություն տվեց, բայց թե

ի՞նչ պատճառով, անհասկանալի բան է։ Ապա թե ո՛չ , սա չէր կարող ոչ աոաջինի և ոչ երկրորդի պաշտոն լցուցանել։ Սա նոցանից գերազանց է երեք բանով, որպես քեզ կպատմեմ կարգով։ Առաջին. յուր անմիտ փառասիրությամբ։ Սա, երբ գործարան կգար, ուշադրությամբ կնայեր, որ տեսանե, թե ծառայողներից ո՛րն է ցուցանում առավել ջերմ!,ռանդ մեծարանք դեպի նա։ Որին արի կնկատեր այսօրինակ ուշադրության մեջ, միշտ նորա անունը շնորհակալությամբ կարտաբերեր։ Իսկ ով որ այս մասին անփույթ էր երևում, նորան կգրեր յուր սրտի մեջ, որպես մի մարդ, որին պետք էր ցույց տար յուր կշռի ծանրությունը։ Երկրորդ. յուր կողմնավորությամբ, որ միայն յուրայիններին էր սիրում և նոցա նաև ամենամեծ հանցանքը ծածկում, իսկ մյուսերի ամենափոքրը իբրև քրեական հանցանք դատապարտում։ Վատթա՜ր կիրք։ Երրորդ, յուր չափազանց կեղծավորությամբ նա պաշտպան էր հանդիսացել այն գործավարին, որի մասին վերևում ասացի, թե յուր պաշտոնը անար¬ ժանությամբ գործարանումը պահելու համար, ամենոխերիմ թշնամի էր նախկին վերակացուին, և որին հարստացրել էր նա գործարանի ար¬ ծաթով։ Բոլոր ծառայողները, գործարանի հիմնադիրը և պաշտոնա- տարքը մեկ էին դարձել և սա մեկ, պաշտպանելու մի այնպիսի անար¬ ժան մարդ, որից բոլորեքյան փախչում էին, նորա չարագործութենների պատճառով։ Բայց սա ուշադիր էր յուր օգտին և ո'չ թե հասարակաց։ Եվ թե դա ի՞նչպիսի անձն էր, կարելի է տեսանել ներքևում դրած ծա¬ նոթութենից ։ Եթե սորա լրտեսները մի տեղ ժողովվեին, կկազմեին մի ժողով ավազակների։

  • Այս գծուծ մարդը պաշտելով այս հոգատարի կիրքը, դարձել էր դաստիարակ նորա որդիներին և նույն միջոցին գործավարության պաշտոն լցուցանելով գործարանումը։