Երուսաղեմի պատրիարք ընտրվելու իրավունքից և հատկացնում Երուսաղեմի հայ վանքը միայն թուրքահայերին, իսկ վերջիններից՝ միայն տեղի վանականներին։ Բայց Երուսաղեմի հայ վանքը բովանդակ հայ ազգի սեփականությունն է, որտեղ էլ նա չգտնվի, ճիշտ նույն հիմքերով ու իրավունքներով, ինչպես և էջմիածնի վանքը. և քանի որ Ռուսաստանում գտնվում է կես միլիոն հայ, ապա ուրեմն Թուրքիան իր որոշումով խախտում է նրանց անհերքելի իրավունքը։
Ի լրումն ամենայնի,— եթե անհարմար է պահանջել, որ Ռուսաստանի հայերը մասնակցություն ունենան Երուսաղեմի պատրիարքի ընտրության, ինչպես որ Թուրքիայի հայերն են մասնակցում էջմիածնի ծայրագույն պատրիարքի ընտրությանը, ապա տեղին չէ՞ այժմյանից իսկ միջոցներ ձեռք առնել՝ ոչնչացնելու Երուսաղեմի պատրիարքությունը։ Այդ դեպքում մեր եպիսկոպոսների առաջ կբացվի ճանապարհ դեպի Թուրքիա։ Ուղղակի կախում ունենալով ռուս կառավարությունից և գտնվելով սրա հովանավորության տակ, նրանք կարող են օգտակար գործիք լինել-Ռուսաստանի բարոյական ազդեցությունը Թուրքիայում տարածելու և հայ ազգը թուրք փաշաների կամայականությունից ազատելու համար։
Կ. Պոլիս,
22 դեկտեմբերի 1861 թ.
3 հունվարի 1862 թ.