Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե ուրիշ թեկնածուներ ունենա, որոնք որ արժանի լինեին այդ կոչումին։ Եվ 3. Հայ ազգը պարտավորեցվում է Երուսաղեմի պատրիարք ընտրել բացառապես Երուսաղեմի վանականների միջից։ Ընտրության այս եղանակը տարածվելու է նաև բոլոր Հայ վանքերի վրա, վանահայրերի ընտրության ժամանակ, մի բան, որ չէր եղել երբեք։ Կան նաև բազմաթիվ այդպիսի որոշումներ, որոնց հազիվ թե ընդունի ազգը, այսպես թե այնպես ընդհանուր կարծիքը ուղղված է դրանց դեմ, և մտքերի ընթացքը խոստանում է նոր արհավիրք։ Համենայն դեպս, եթե հայերը ստիպված լինեն զրկվելու իրենց առաջին Կանոնադրությունից, ապա ազգի նշանավոր մասը անցնելու է կաթոլիկության և բողոքականության, որպեսզի անջատվելով լուսավորչական պատրիարքությունից, ազատվի վերը հիշված անձերի ձեռքից (որոնք հակված են կաթոլիկության կողմը) և միաժամանակ հարելու նրանց, որոնց հովանավորում են Ֆրանսիան և Անգլիան։ Հայ-կաթոլիկ հովվա¬ պետ Հասունյանը, որը հայտնի է բուլղարական գործերում ունեցած իր միջամտությամբ, վաղուց ի վեր դավեր է լարում գավառներում, խոստանալով հայերին ֆրանսիական կառավարության զորեղ հովանավորությունը, նվազ եռանդով չեն գործում նաև ամերիկյան միսիոներները։ Այս օրերին Կեսարիայից տեղեկություն ստացվեց, թե 300 ընտանիք կաթոլիկություն են ընդունում։ Նրանց այստեղի համերկրացիները կարողացան ետ պահել նրանց այդ քայլից` մինչև Կանոնադրության խնդրի ավարտումը։ Հայ ազգը, զուրկ արտաքին ամեն մի պաշտպանությունից, ենթարկված Դռան կամայականությանը, փոքր առ փոքր կանցնի (և արդեն անցնում է) մասամբ կաթոլիկության, մասամբ՝ բողոքականության և դրա հետ մեկտեղ կտարածվի Ֆրանսիայի և Անգլիայի բարոյական ազդեցությունը Թուրքիայում։ Մինչդեռ հայերը ամբողջ Թուրքիայում տրամադրված են Ռուսաստանի օգտին, և եթե ռուս կառավարության կողմից ցույց տրվի նրանց թեկուզև ամենափոքր օգնությունը, այն ժամանակ ֆրանսիական և անգլիական կառավարությունները կզրկվեն նրանց վրա ներգործելու հնարավորությունից, հետևաբար և կանգ կառնի նրանց կրոնի և ազդեցության պրոպագանդը։ Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, Դուռը ոչ միայն խախտում է Խաթթի֊Հյումայունը, այլև մասնատում հայ հոգևորականության միասնությունը։ Նա զրկում է Ռուսաստանում գտնված հայ եպիսկոպոսներին