Այս էջը սրբագրված է
ՆԱՄԱԿ
(Ստացված հաքվից Հյոսփսափայլի անունով) Փայտակարան. 1860 թվականի օգոստոսի 12-ին.
ՄԵԾԱՊԱՏԻՎ ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԷԼ (Amicus Plato, magis arnica veritas)
1858 թվականը արժանի է ոսկեղեն տառերով արձանագրվելու ամենայն բանասեր Հայկազնի հիշատակարանի մեջ։ Հայկական նոր գրականության պատմությունը այս թվականից պիտի սկսանի յուր առաջին շրջանը։ Այս թվականին ծնավ Հյոաիսափայլ օրագիրը։ Ոչ մի օրագիր ոչ մի ազգի մեջ այնքան ազդեցություն չէ արած գրականության վերա, այնքան բարի պտուղներ չէ բերած այսպիսի կարճ միջոցում, որքան այդ բազմարդյուն օրագիրը, որ հյուսիսից փայլելով, մի ամենևին նոր լույս թափեց մեր կենդանի բարբառի վերա, առաջին և գլխավոր պատճառ դառնալով կենդանի ազգի մեջ կենդանի լեզվով խոսելու և գրելու։ Նորա ոոտը բարի էր և թեթև. նա երևեցավ թե չէ, Հայաստանի մեջ իսկույն ուրիշ շատ օրագիրներ սկսան բարձրանալ հայկական գրականության հորիզոնում։ Այս օրագիրներից մինը, ճռաքաղ ամսագիրը, հարկադրում է մեզ մի երկու խոսք խոսել անտես, բայց հոգով ծանոթ բարեկամիդ հետ, խնդրելով Ձեզանից բարեհաճել, դարձուցանել Ձեր ուշադրությունը մեր խոսքի վերա։ Արգո Կոմս. Հյուսիսափայլը հրապարակով և հանդիսով խոստացել է ամենայն զորությամբ ծառայել ազգի օգուտներին ։ Ազգի մեծակշիռ իմացական օգուտներից մինը մեք համարում ենք մեր կենդանի լեզվի մշակագործությունը և նորա մաքրության պաշտպանությունը։ Ուրեմն Հյոսփսափայլը մեր կարծիքով պարտական է անքուն հսկել ոչ միայն յուր լեզվի հստակության և պատվականության վերա, այլև հանձն առնուլ, ինչքան հնարավոր էր, անաչառապես ցուցանել մյուս 337
22—1154