օրագիրների, որպես յուր կրտսեր եղբայրների թե արժանավորությունը և թե պակասությունը։ Բայց նա հաճելով կամ տհաճելով Սկայորդու աքացի զակելուց (քացի տալուց), իջանում է խոսել Նորա տղայական նամակների վերա, զանց առնելով միանգամայն բերան բանալ և մի երկու բառ ասել ճռաքաղի մասին, որ մեր աշխարհաբար լեզուն շինել է տիրացուի շիլափլավ կամ ռուսաց պահոց (պասվա) վինեգրետ։ Եթե Հյուսիսափայլը համարում է ճռաքաղը ամենևին անարժան լինելու կրիտիկայի նյութ, ուրեմն և անարժան մտածող մարդերի ուշադրության[1], ինքը գիտե. մեք լվանում ենք մեր ձեռներր, մեք անպարտ ենք այդ բանում: Բայց որովհետև ճռաքաղի գլխավոր հրատարակիչը, գերապատիվ Մադիստրոս Մսեր Գրիգորյան Մսերյանցը, դասված է այժմյան երևելի հեղինակների շարքում, և այստեղ հարյուրավոր պարզամիտ մարդիկ կարդալով նորա օրագիրը, կարող են համարել նորան Հռոմի պապի նման անսխալ և անմեղանչական, և նմանող լինելով նորա ոճին, խանգարել մեր նոր լեզուն[2], վասն որո պարտականություն ենք համարում մեզ, ձգել գոնյա մի հարևանցի հայացք պարոն Մագիստրոսի աշխարհաբար լեզվի վերա, և խնդրել Ձեզանից, Պարոն կոմս, ոչ միայն տեղի տալ այս նամակին Ձեր անաչառ Հիշատակարանի մեջ, այլև հրատարակել Ձեր ծանոթությամբք, մեր սիրելի հայրենակիցները զգուշացնելու պ. Մսեր Մսերյանցի մատենագրական հերձվածից։
Քա՜ջ հայտնի է Ձեզ և մեզ, որ ճռաքաղ բանասիրական ամսագիրը ծնավ անցյալ տարու հունվարին և միամյա տունկի պես, տասներկու ամսից հետո թառամեցավ և մեռավ։ Թե ո՜վ սուդ արեց նորա վերա և կամ ո՜վ ուրախացավ. ո՜վ սև հագավ և կամ ով կանաչ ու կարմիր, մեզ հայտնի չէ. այդ մասին մեք հարցուփորձ արած չենք։ Բայց անցյալ
338
- ↑ Ամենևին այդպես, որովհետև Հյուսիսապայլի հրատարակողը ավելի մեծակշիռ գործեր ունի լցոլցանելու, քան թե մի աղճատախոս, անհյութ և անծուծ օրագրի վերա խոսք ու զրույց բանալու:
- ↑ Եթե հայոց ազդը ունելով յուր առաջև այնքան ընտիր օրինակներ մաքուր հայ¬ կաբանության աշխարհաբար ոճով, այնքան հոգելից և խորհրդավոր դրվածք նոր հայա¬ խոսությամբ, այնուամենայնիվ կարող է կարդալ աղճատախոս և անհյութ գրվածքը պ. Մսերյանցի և պատվել նորան անմեղանչական, հռոմեական պապի պես, դա ցուցանում է միայն, որ հայոց ազդը կույր է, չունի դատողություն կամ թե կամակոր է. աչքի առաջև դրած պատվականը և ընտիրը չկամի տեսանել, չկամի հարգել, չկամի ընդունել, բայց ձեռքը պարզում է մի չոր ու ցամաք, անպտուղ ծառի, որովհետև նորան այդ ևս հարկավոր էր։ Այդպիսի անընտրող ազգի վերա Հյոաիսափայլ|է հրատարակողը կարող է միայն ցավել, բայց օգնել ոչ։ Կ. էմմանաէ