Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզուն եղել է Հայաստանի հին լեզուն, և մեր ժամանակակից կենդանի ազդի բարբառը որչափ հեռացել է գրոց լեզվից, այնչափ խանգարվել է և տզեզացել է. սորա հակառակ կարելի կասել, որ այժմյան ժողովրրդի լեզուն գրոց լեզվից հառաջ է եղել, և որչափ գրոց լեզուն հեռացել է ազդի կենդանի լեզվից, այնչափ կորուսել է յուր սկզբնական հատկուզիկներ, որ այժմ ևս բուրում են յուրյանց անուշահոտությունը, ոչինչ կերպով կարող չէ համեմատվիլ այն ականավոր, եվրոպեական մտածությամբ և հայացքով գրած ճառերի հետ, որ ստացել է աշխարհաբար լեզուն։ Այս մի նախատինք չէ մեր հին լեզվին և մեր երանելի նախահարցը, այլ մանավանդ թե ապացույց հառաջադիմության մարդկային ազգիս, օր աւուր բղխէ ղբան և գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն. ահա մարդկության օրենքը, որ մեր ժամանակներում շատերը այնքան դժվարանում են հասկանալ, մինչև անամոթությամբ հանդես են գալիս ազգի մեջ հայհոյելու ամենայն նոր հայտնագործություն, ամենայն նոր գաղափար, որ չէր հիմնած մեր նախահարց իմաստության Վերա։ Բայց մեք ասում ենք, թե որդիքը պիտո է ավելի խելացի, իմաստուն և ճոխ լինին քան թե պապերը, որդիքը յուրյանց նախահարցից ժառանգած խրատների և փոյձերի վերա ժրագլուխ վաստակարարի պես հավելացնելով այն բարիքը և ստացվածքը, որ տայիս է ժամանակը, իհարկե պիտո է ավելի հաոաջադեմ լինին, ավելի բախտավոր, ավելի ճոխ, քան թե նոցա առաջինը։ Թող Հայոց տխմարները չար աչքով նայեն այս հաոաջադիմության վերա և ցանկանան, ինչքան կամին, որ որդիքը անշարժ և անփոփոխ, մի չինէական ազգի պես կանգնած մնային միևնույն աստիճանի վերա, որին հազարավոր տարիներ հառաջ հասած էին նոցա նախահարքը. այնուամենայնիվ հառաջ կերթան հայք, միայն թե կամեին և հաստատապես կամեին։ Այժմ գալիս ենք քրքրելու այն ածականների խորհուրդը, որ մեր պատվելի Մագիստրոս Մսեր Մսերյանցը, բարդում է «այն նոր չմշակված, ռամիկների աշխարհիկ ասած» լեզվի վերա, և այդպես չէ կամեցել (գուցե համարձակվել չէ) այդ անարժան լեզվով մատենագրել յուր Հիշատակարանը, նախապատիվ համարելով գրոց համեղական, ազդո և գեղեցիկ կանոնավոր բարբառը։ Մենք համաձայն ենք Մսեր Մսերյանցին, որ տգետ ռամիկների լեզուն թույլ, տգեղ, անհեթեթ և անկանոն է. կարող չէ ևս լինել այլապես, այլև, ինչպես շատ տեղ մեր գրվածների մեջ ասած ենք, նույնպես վայրենացած ինչպես բազմությունը, ուրեմն և անհնարին մատենագրել այդ լեզվով ազգի դաստիարակության և լուսավորության համար, բայց դորանով Վերջանում չէ խնդիրը կամ թե հաստատվում է հարկավորությունը կրկին դարձ առնեյու մեզ դեպի հին օրերի մեռած գրախոս/եզուն, ինչպես վարվում է Մսերյանցը, միանգամայն կտրելով յուր ճանապարհը, փոխանակ հառաջ տանելու նորան։ Ամենևին ոչ։ Խընդիրր, մեծ և կարևոր խնդիրը այն էր և է, որ հրաժարվելով բազմության վայրենացած լեզվից, մշակվի փոքր ի շատն մաքուր մնացած և քաղաքացի հասարակության մեջ գործածական աշխարհաբարը, որ դորանով այժմյան սերունդը ստանա մի հարմարավոր գործի կրթության և լուսավորության։Բայց պ. Մսերյանցը դատապարտելով ռամիկ բարբառը, ըստ որում դարավոր անհոգությամբ գտանվում էր նա մի վայրենի, անմշակ որպիսության մեջ, վերադառնում է դեպի մեռյալ հին գրոց լեզուն, որ ոչինչ հարակցություն չունի ազգի ներկա կյանքի հետ, որ նորա համար մի չորացած ծառի պես բան է։ Նա, հոգով ու մտքով պատկանելով անցած օրերին, կարողացել չէ մտքով գոլշակել, որ կա և կարելի է մի միջակ ճանապարհ գտանել, մի կամուրջ բանալ անցած օրերի և ներ-