Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խոսքին հավատալու համար, խնդրում ենք պատվելի Մագիստրոսից յուր խրթին հայկաբանության բարձրութենից մի փոքր ցած իջանել և առանց կանխակալ դատողության, մտադրությամբ կարդալ Խ. Ապովյանի «Վերք Հայաստանի վէպքը» և մեր այժմյան օրագիրները։ Պատվելի Մագիստրոսը և նորա ոչ աննշան և քաջահմուտ հայկաբանները ե՛րբ և որպիսի փաստերով հաստատեցին, թե հինգերորդ դարու գրոց

հայկական աշխարհաբար բանախոսության պարծանք։ Եվ ի՛նչպես կարող է, հարցանում ենք մեր նամակագրից, մի տգետ ժողովրդի լեզու առանց որևիցե մշակության, լինել համեղ, ազդու, գեղեցիկ և լոգիկաբար ուղղախոս․ մանավանդ որ մեզ շատ լավ հայտնի է, որ հայոց ռամիկներից ոչ մինը կարող չէ մի խոսք օրինավոր ասել, այլ նորա բոլոր խոսածը մի կցկտուր, անկապ և անյոդ բան է, ավելի գուշակելի, քան թե հասկանալի: Արդարև նույնիսկ լեզվի մեջ, մշակած թե անմշակ, դրած է խոսքի լոգիկան, բայց այդ բանը իմացվում է միայն քննության և մշակության մեջ, բայց դորան գիտակից չէ ռամիկը, թեպետ սա ևս խոսում է մի տեսակ լոգիկայով և այնքան բարվոք, ինչքան բարձր է նորա լուսավորության աստիճանը։ Ոչինչ համեմատություն չկա գրոց, կարելի է ասել տասն դար մշակված լեզվի և այժմուս աշխարհաբարի մեջ, եթե առնունք դորան լոկ այնպես, ինչպես որ կենդանի է անկիրթ ռամկի բերանում, առանց որևիցե դպրութենական մշակության։ Այդտեղ գրոց լեզուն, թե շատ և թե փոքր մշակված մեր հին հեղինակների ձեռքով, երևում է մի պերճ թագավոր, և աշխարհաբարը ինչպես նա գործ է ածվում բուն ռամկի բերանում, հազիվ թե արժանի նորա ոտքը համբուրելու։ Մեր նամակագիրը չգիտե առաջարկել խնդիրը, վասն որո և պատասխանին դուրս է գալիս ամենևին այլանդակ և ներհակ։ Թող մեր սիրելի հայերը չզարմանան մեր վերա, որպես թե մեք պաշտպանում էինք հին լեզվի իրավունքը, ոտնակոխ առնելով աշխարհաբարը, թեպետ ոչ մի հայ մեր օրերում այնքան բազմամասնյա հանդես տված չէր այդ աշխարհաբարին, ինչքան մեք, Հյուսիսափայլի հրատարակողը։ Բայց թող այստեղ հիշեցնենք նոցա, ինչ որ արդեն երեք, այո՛, հինգ տարի հառաջ ասել ենք մեր գրվածների մեջ, այսինքն՝ թե ի՛նչ ենք հասկանում մեք գրավոր աշխարհաբար լեզու ասելով, և թե ինչպես է մեր կարծիքը այն վայրենացած լեզվի մասին, որով խոսում է տգետ և անկիրթ ռամիկը։ Մեք խոսելով հայոց աշխարհաբարի վերա, միշտ հասկացել ենք դորանով մի լեզու, որ մշակվելով գիտության բազմաճյուղ հանդեսների մեջ, կարող էր ժամանակով դառնալ մի դպրության լեզու այժմյան ազգի համար, մի հարմարավոր անոթ նորա իմացական կյանքի․ և այս մտքով ընծայել ենք նորան ամենամեծ կշիռ։ Թե մեք մեր խորհուրդը ինչ ճանապարհով մինչև այժմ աշխատել ենք լցուցանել. դա բացահայտ է ազգին մեր գրվածներից․ բացահայտ է նույնպես, թե ո՛ր չափով հաջողվել է մեզ այդ բանը։ Հին լեզվի բոլոր պատվական նյութքը գործ են դրված նոր աշխարհաբարի մեջ, հետևելով լեզվի ընդհանուր լոգիկային և դուրս ձգելով ռամկական տաճիկ ձևերը խոսակցության, որ մտել են հայերի մեջ իբրև մի տխուր ժառանգություն տաճկական իշխանության։ Թե հայոց աշխարհաբարը խելացի, բազմազգույշ մշակության տակ ընկած, և ձևերի և բովանդակության մասին ինչ արժանավորություն ունի այժմուս արդեն, համեմատելով հինի հետ, բավական էր այսքան միայն ասել, որ նա ձևերի մասին ոչ մի բանով պակաս չէ հինից, բայց բովանդակության մասին անհամեմատ գերազանց․ որովհետև, բոլոր հին մատենագրությունը, եթե դուրս հանենք նորանից մի քանի՛ ընտիր ծալեզուն