Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բայց մեք մեր նամակի նպատակից շատ հեռացանք. վերևում ասացինք, թե 1856 թվականին չիմացանք աշխարհիկ բարբառի այնպես անխղճաբար պարսավելու պատճառը։ Բայց 1859 թվականին, երբ որ ճռաքաղի առաջին տետրակները հասան մեր ձեռքը, այնուհետև մեր միտքը լուսավորվեցավ, այնուհետև պարզ ու պայծառ հասկացանք, թե պատվելի հայկաբան Մսերյանցը ինչ պատճառով էր ժողովրդական լեզուն կոչում «ախազուր, անհամ, թոյլ, տգեղ» լեզու։ Ճռաքաղը կարդալով հասկացանք, որ գերապատիվ Մագիստրոսը որչափ քաջահմուտ է գրոց լեզվին, այնքան ևս անհմուտ է աշխարհիկին, վասն որո նորա հին բարբառը թվում է նորան համեղական և ազդո և գեղեցիկ, իսկ նոր աշխարհիկը անհամ, թույլ, տգեղ։ Եվ հիրավի, անցյալ տարու ճռաքաղի աշխարհաբարը այնպես «զուրկ էր ի կարի կարևորացն կանոնաց[1]

  1. Ժամանակների պայմանի տակ կամ հառաջ է գնում, կամ հետ է մնում, կամ թե ավերվում է, միտ դնելով նույնիսկ ժողովրդի քաղաքական ու իմացական դրության, որի հետ միշտ ընթացակից է ամենայն ազգային մատենագրություն։ Ազգի կյանքը փոխվելով, փոխվոմ է և նորա մատենագրական լեզուն կամ դեպի լավը, կամ դեպի վատը։ Խանգարվում է մատենագրական լեզուն, որ եղած էր կրթած և ուսյալ մարդերի լեզու, այլև ազգային դաստիարակության ճանապարհ, երբ որ մի ազգ կորուսանում է յուր քաղաքական ազատությունը, ենթարկվում է օտար ազգերի ծառայության, ճնշվում է հոգեպես՛ և մարմնավորապես, և կարող չէ այնուհետև հոգաբարձություն առնել յուր մատենագրական կրթության մասին։ Նա վայրենանում է և նորա հետ միասին նորա լեզուն․ այնուհետև տեղական բարբառքը այս և այն սահմանների, այս և այն պայմանների տակ, մոլա- խոտների պես զորանում են և տիրապետում են ազգին, հառաջացնում են մի բաբելոնյան խառնակություն, ըստ որում դադարել էր մատենագրական լեզվի ազդեցությունը, կարգի ու կանոնի տակ պահելու ժողովրդական լեզուն։ Մատենագրական լեզուն դադարելով մի ազգի մեջ, խանդարվում է և նորա ազգային լեզուն, կորչում է նորա մաքրությունը և ներս են մտանում ամենայն տեսակ օտարությունք և ապականությունք, կես մի ազգային տգիտութենից, կես մի դուրսից ներգործող պատճառներից։ Ահա թե ինչպես պիտո էր խոսել, եթե քննում ենք այն խնդիրը, թե ինչպես էր հայոց ռամիկ լեզուն հառաջացել։ Կենդանի լեզուն, ինչպես ասացինք վերևում, պիտո է հեռանար գրոց լեզվից, պիտո է խանգարվեր և տգեղանար, ազդի դրության համեմատ․ և ոչ թե, ինչպես ասում է մեր նամակագիրը, գրոց լեզուն է հեռացել ազգի կենդանի լեդվից և այդպես կորուսել է յուր սկզբնական հատկոլթյունքր։ 9-րոց լեզվի հիմքը միշտ եղած է ժողովրդական կենդանի խոսքը, և միշտ դորա վերա կարող էր աճել, զորանալ և պտղաբերել․ բայց հեռանալով դորանից պիտո է կործանվեր․ և ի՛նչ ասել է մի մատենագրական լեզու, ազգի դաստիարակության ճանապարհ և գործի, որ չէ հիմնած բուն ազգայնության վերա։ Հայոց գրոց լեզուն կերպարանագործվել է հունական հոգու ազդեցության տակ. մի՞թե դորանով նա կորուսել է բոլորովին յուր ազգային հարազատությունը․ մի՞թե այն օտար ոճերը, ձևերը խոսելու, որ մեր հայք պիտո է ընդունեին հունաց ազգից, ուսանելով նոցա դպրոցներում և թարգմանելով նոցա գրվածքը, ամենևին կերել ու կուլ են տվել հայոց լեզվի նյութը և 1 345