Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղղախօսութեան», որ ոչ թե միայն մեր թարգմանիչների պատվական դրոց լեզուն, այլև ամենայն օտար վայրենի լեզու առավել համեղական և գեղեցիկ պիտի թվեր, համեմատելով նորա հետ։ Արգո Մագիստրոսր յուր բոլոր կյանքը նվիրել է գրոց լեզվի ուսման. նորա գրաբար աշխատասիրությունքը, թեպետ շատ սակավաթիվ և մանր-մունր բաներ, այո՛ զուրկ չեն «ի կարի կարևոր կանոնացն քերականութեան և ճարտասանութեան». մեք մեր կողմից ուրանում չենք նորա գիտությունը գրաբար լեզվի և ավելի ևս պատրաստ էինք գովել և բարձրացնել նորան, եթե նա որպես հեղինակ ցույց տված լիներ յուր խորին հին հայագիտությունը

կենդանությունը. ամենևին ոչ։ Թե պարծանք է մեզ, թե ամոթ․ այդպես է եղել պատմության ընթացքը, որ այլևս կարելի չէ փոխել, այսինքն մեր հայերը մինչև երրորդ դարը անմտությամբ անցուցանելով յուրյանց օրերը, չորրորդ դարու սկզբում ընդունելով քրիստոնեությունը, ունեին յուրյանց առաջև միմիայն հունական լուսավորության աղբյուրքը, ուստի կարող էին ստանալ յուրյանց մատենագրական ճաշակը և մշակել հայոց լեզուն զրավորապես։ Ավելի լավը ասենք մեր նամակագրին։ Եվ հռոմեական լեզուն աճել ու դողացել է հունական հոգու սաստիկ ազդեցության տակ, վեր է առել այդ աղբյուրից այնքան լոգիկական և քերականական ձևեր, ինչքան որ կարող էր մարսել և սեփականել յուր լեզվի անոթների մեջ. ուրեմն դորանով նա կորուսել է յուր սկզբնական հատկությունը և դարձել է մի այլ լեզու, քան թե հռոմեական ազգի լեզու ընդհանրապես։ Եվս ավելի լավը ասենք մեր սիրելի նամակագրին․ նոր Եվրոպայի բոլոր լեզուքը թե լատինարմատքը և թե ինքնարմատքը դաստիարակվել են, կրթվել են, կերպարանագործվել են լատինական լեզվի մայրական ու հոգաբարձական ազդեցության տակ. բայց դորանով նոքա չեն կորուսել յուրյանց ժողովրդականությունը․ և ոչ մինը եվրոպական ազգերից մտածում չէ, թե նորա լեզուն մատենագրաբար մշակվելով լատինական ազդեցության տակ, կորուսել է յուր սկզբնական բնությունը։ Այս ժողովրդի շատ մասերը թե Ֆրանսիայի, թե Իտալիայի և թե Գերմանիայի գավառների մեջ չէ խոսում այնպես, ինչպես խոսում է մատենագրությունը, բայց սորա հիմքը և հա ստաբանը մնում է միշտ ժողովրդական լեզուն, որ պատկանում էր այս կամ այն գավառին, որին հասել էր բախտից այն պարծանքը, որ է, տալ ազգին մատենագրական լեզու։ Այս համեմատությամբ, այո, և պատմական հիմքի վերա ստիպված է ամենայն բանագետ հայ մտածել և հրատարակել, որ հայոց հին մատենագրական լեզվի հիմքը է Արարատյան գավառի ժողովրդական լեզուն։ Այգ գավառը եղել է մայր աշխարհը Հայաստանի, թագավորանիստը հայոց իշխանների, միջնավայրը հայկական լուսավորության, սերմնարանը հայոց հեղինակների, կրակարանը հայոց իմացականության։ Մեր սիրելի նամակագիրը խնդրում է հայկաբաններից փաստաբանական ապացույցներ, եթե նոքա չեն կամեցել կամ չեն կարողացել մինչև այժմ տալ այդպիսի ապացույցը, դոքա վաղուց տված են արդեն Հյուսիսափայլի 1858 թվականի աոաջին ճառի մեջ։

Գրոց լեզվի հանդեսը անդառնալի վերջացել է, որովհետև գրոց լեզվի ժողովուրդը չկա ներկայումս։ Ի՛նչ խորհուրդ ունին այս բառերս. ի՛նչ կամին ասել</ref> դոքա։ Ահա մեկնենք մեր սիրելի հայերին։ Լեզուքը ծաղկում են, կանաչում են, պտղաբերում են ձեռք ձեռքի տված ազգի հետ. նոքա թառամում են, չորանում են, երբ որ թառամում է, ցա-

346