Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դանշական է, որ «Մեղուի» 47—52 համարներում զետեղված բանաստեղծությունների շարքում տեղ են գտել նաև «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» (№ 48) և «Ազատ աստվածն այն օրից» բանաստեղծությունները (վերջինը` № 49-ում), բնականաբար առանց ստորագրության։


1863 թվականից «Մեղու Հայաստանի» թերթը խմբագրում էր ազգային պահպանողական հոսանքի աչքի ընկնող գործիչներից մեկը, Պետրոս Սիմեոնյանը, որը բարյացակամորեն էր արտահայտվում և՛ Նալբանդյանի, և՛ «Հյուսիսափայլի» մասին։


Էջ 8, տ. 24—25. ...նույն կոնդակը Մանդինյանց տեր Ստեփանոսը մատյան էր անցուցանում—Ակնարկը վերաբերում է Ներսես Աշտարակեցուն, որի մոտ գրագիր էր եղել Ստեփանոս Մանգինյանը։


Էջ 10, տ. 5 — 6. ...եթե սոքա արժան համարեին գլուխ դնել... շնչառությունը շատ կծանրանար — նալբանգյանը «Հիշատակարանի» առաջին գլխից բացի Մանդինյանի հոդվածին պատասխանում է և առանձին հողվածով («նամակ առ հրատարակողը», «Հյուսիսափայլ», 1858, №4)։


տ. 20 — 21. ...ինչպես մի ուրիշի մագիստրոսություն, մի բարձրաստիճան մասնավոր մարդու ձեռքից ստացված — Ակնարկում է Մսեր Մսերյանին, որն իր կազմած կրոնի դասագրքերի համար ներսես Աշտարակեցուց ստացել էր «աստվածաբանության մագիստրոս» տիտղոսը։ Նալբանդյանի ակնարկը խորապես խոցում է հայր և որդի Մսերյաններին, որոնք, տպագիր հոդվածներից բացի, իրենց անձնական նամակներում ևս բողոքում էին «Հյուսիսափայլի» աշխատակիցներից՝ Մսեր մագիստրոսին վիրավորելու համար։


Այս հարցին հատուկ անդրադարձել է Զարմայր Մսերյանը` իր «Հայկազնյան տարեգիր» բաժնի մի հոդվածի ընդարձակ սևագրության մեջ («Մասնավոր դիտողությունը ի վերա ընթացից և նպատակի «Հյուսիսափայլ օրագրի»), որի` մեջ հետաքրքրող հատվածը մնացել է անտիպ։ Նալբանդյանը,— գրում է հոդվածագիրը, — հաճախակի կրկնելով մագիստրոս բառը, «ցույց է տալիս հայտնապես մի առանձնական կիրք մախանաց կամ ատելության ընդդեմ մի այնպիսի անձին` որ ունի զայդ ուսումնական պատվանունը։ ...Եթե մախանաց և ատելության պտուղ չէ այդ, ի՞նչ է ուրեմն։ Ճշմարտախոսությո՞ւն, բարվո՛ք է. բայց միթե մեծ ևս և անհակառակելի ճշմարտախոսություն չպիտի՞ համարվի ասել՝ թե մի քաջ հայկաբան մատենագրե և աստվածաբանական գիտության հմուտ անձնե այնքան հեռի չէ՛ Մագիստրոսական արժանավորությունն, որքան մի սոսկ դարբնական անձնե հեռի է Կոմսականն» (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 192, վավ. 123)։


Էջ 11, տ. 5—6. ...ինչպես ասել էր Նալբանդյանցը — Խոսքը վերաբերում է Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի մասին Նալբանդյանի գրած գրախոսությանը (տե՞ս «Կրիտիկա «Հանդես նոր հայախոսության», սույն հրատարակության Հ. 11, էջ 172—182):


տ. 13. ...մի հոդված տեսա վաճառականության մասին — Նկատի ունի Ստ. Նազարյանի «Թե ինչ է վաճառականության խորհուրդը ընդհանրապես և թե ինչպես է կերպարանագործվել Անգլիայի վաճառական զորությունը» հոդվածը, որը տպագրվել է «Հյոլսիսափայլի» 1858 թ. երրորդ համարում։


տ. 23. ...Կարոլոս Բոսկոյի նարտարությամբ—Իտալացի նշանավոր ձեռնածու Բարտոլոմեո Բոսկոյի որդին՝ Կարոլոս Բոսկոն հորից սովորելով ձեռնածուի արվեստը, այն ավելի է կատարելագործում։ Նրա ձեռնածուական առավել նշանավոր համարը հետևյալն էր. հասարակության ներկայությամբ փակում էր արկղը, կնքում այն մի քանի տեղից, ապա, առանց կնիքները եղծելու, արկղից հանում էր միջի պարունակությունը կամ նորանոր, 366