Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բ) Զանազան երգք, պարոն Յովհաննիսի Կարապետեան Աշըգ Շիրին մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1856։

գ) Զանազան երգք, պարոն Յովհաննիսի Շահրամանեանց Ներանի մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Յովհաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1856։

դ) Զանազան երգք, պ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցւոյ Սէյեադ մականուանելոյ, յօգուտ ազգի ի լոյս ընծայեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1857։

ե) Երկասիրութիունք ազգային երգչաց, ի լոյս ընծայեաց յօգուտ համազգեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երևանեցի, արդեամբք պ. Յովսէփայ Աստուածատրեան Իզ- միրեանց Ղըզլարեցւոյ, Մոսկվա, 1858։

զ) Զանազան երգք, պ. Պետրոսի Տ. Յովսէփեան Մադաթեանց Շամախեցլոյ Սէյեադ մականուանելոյ, ի լոյս ընծայեաց Ոսկան Տ. Գէորգեան Յովհաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1859։

Է) Երկասիրութիւնք ազգային երգչաց, ի լոյս ընծայեաց Ոսկան Տեր-Գէորգեան Յով¬ հաննիսեանց Երևանեցի, Մոսկվա, 1859։

Էջ 19, տ․ 36. ...ուր շատ անգամ ընկնում են մարդիկ—Անշուշտ նկատի ունի Խորենա- ցու պատմած առասպելը Արտավազգի մահվան մասին (տե'ս Մովսէս Խորենացի, Պատ- մութիւն հայոց, գիրք Բ. ԿԱ)։ Հմմտ. նաև' Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները («Արարատ», 1900, № 6, էջ 305)։

տ. 20. ...Ներսիսյան դպրոցի շնորհքով շատ հեռի շեք կարող գնալ—«Հիշատակարանի» հետագա բաժիններում ևս Նալբանդյանը բացասական կարծիք է հայտնում Ներսիսյան դըպ- րոցի մասին, նշելով, թև այն չի կարող ուրախացնել իրեն, մինչև «օրինավոր կերպով և իրավունքով արժանի լինի դպրոց անունը յուր վերա կրելու։ Այժմյան ժամանակումս,—շարունակում է Նալբանդյանը, — թո՛ղ նորա ուրիշ բազմամասնյա թերությունքը, միմիայն այն ուղղությունը — ամենայն բան ուսուցանել օտարի լեզվով, հերիք պատճառ է, որ ամենայն հայի սիրտ օտարանա այդ դպրոցից և նայի նորա վերա որպես մի խրտվիլակի վերա» (տե'ս սույն հատորում, էջ 94)։

Վրաստանի հայոց հոգևոր դպրոցը, որ հետագայում ստանում է «Ներսիսյան» անունը, 1824 թ. հիմնադրել է Վրաստանի թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին, Եփրեմ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում, մասնավորապես Հարություն Ալամ դարյանի տեսչության տարիներին (1824 —1830 թթ․), նորաբաց դպրոցը զգալի հա¬ ջողությունների է հասնում, ապա սկսում է վայրէջք ապրել։

Այն բանից հետո, երբ 1836 թ. մարտի 11 ֊ին ընդունվում է «Պոլոժենիեն», դրա 112-րդ հոդվածով որոշվում է Ռուսաստանի լուսավորչական հայոց վիճակներում հաստատել հոգևոր դպրոցներ (սեմինարիա)։ «Պոլոժենիեի» ոգով 1837-ի փետրվարին բացվում է էջմիածնի սինոդը, օգոստոսին՝ Թիֆլիսի կոնսիստորիան։ Վրաստանի առաջնորդ և կոն¬ սիստորիայի նախագահ Կարապետ արքեպիսկոպոսը անցնելով աշխատանքի, ձեռնարկում է թեմական դպրոց բացելու գործը։ Այդ հարցով նա բանակցում է բարոն Ռոզենի հետ, իր կողմից աոաջարկելով արդեն գործող Ներսիսյան դպրոցը վերածել Թեմականի։ Փոխարքան ստանում է ներքին գործոց մինիստրի համաձայնությունը և 1837 թ. հուլիսի 1-ից Ներսիսյան դպրոցը պաշտոնապես ճանաչվում է Վրաստանի հայոց թեմի սեմինարիա։ Դպրոցն այդ շրջանում ուներ ընդամենը չորս դասարան, փոքրաթիվ աշակերտներով և սահմանափակ ուսումնական ծրագրերով։ Ռուսաց լեզու, պատմություն, աշխարհագրություն և թվաբանություն առարկաներն ավանդվում էին ռուսերեն․ չկային դա-