Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տ. 25. 8) «Այբբենարան հայկական լեզուի»—Տե'ս «Այբբենարան հայկական լեզուի», աշխատոլթիւն Հովհաննու Բերբերեանց, Մոսկվա, 1858։

էջ 84, տ. 7—8. ... մտքո՞ւմդ է այն Լինդման անունով հաստափոր և զվարճախոս բժիշկը—«Հիշատակարանի» է գլուխն սկսվում է Շահբեգի մի այլաբանական նամակով, որը դեռևս չի հաջողվել վերծանել։ Մոտավոր ձևով կարելի է ենթադրել, սակայն, որ դրա գրության շարժառիթները կապվում են Գ. Այվազովսկու ռուսաստանյան գործունեության առաջին շրջանի հետ։

Այսպես, Շահբեգը պատմում է, որ Տրապիղոնում հանդիպել է Լինդման անունով մի բժշկի, որին իրենք մեկ տարի առաջ տեսել էին Ավստրիայի Մարիենբադ քաղաքում (որտեղ նա օրը 12 շիշ գարեջուր էր խմում)։ Կարելի է ենթադրել, որ նա ակնարկում է Այվազովսկու տեղափոխությունը Փարիզից Թեոդոսիա, ընդ որում՝ Փարիզում նա հրա¬ տարակում էր «Մասյաց աղավնին»՝ տարեկան 12 համար։ Այժմ նա անցել է Ռուսաստան: «Ի՞նչպես ուրախացանք տեսանելով միմյանց, կարծես թե գտանք մեր սրտի ազգականը» արտահայտությամբ Շահբեգն ընդգծում է Այվազովսկոլ նկատմամբ տածած իր «մտերմական» զգացումները։ Նամակագիրն այնուհետև շարունակում է խոսել այն մասին, որ Լինդմանը' Գերմանիայի հանքային ջրերի բժշկական և բնագիտական ժողովի կողմից, արքունի ծախքով, ուղարկվել է Տաճկաստանի Բրուսա քաղաքը, քննելու այնտեղի հանքային ջրերը։ Նալբանդյանը սրանով, հավանաբար, ծաղրում է Այվազովսկու՝ դեպի Ռուսաստան կատարած ճանապարհորդությանը նախորդած աղմուկը։

1853 թվականին «Աովրեմեննիկ» ամսագրի «ժամանակակից տեսություն» բաժնում տպագրվում է Կ. Եզյանի հոդվածը՝ նվիրված հայոց լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրությանը Եվրոպայում։ Այդ հոդվածում հեղինակը Այվազովսկու 1857 թ․ ճանապարհորդությունը Ռուսաստանում բացատրում է բացառապես գիտական նպատակներով։ Նա առանձնապես կանգ է առնում այն մեծ սպասելիքների վրա, որ այդ ճանապարհորդության հետ կապում էր գիտական աշխարհը, և, մասնավորապես, ֆրանսիական Արևելյան ընկերությունը։ Եզյանը նշում է, որ այդ ընկերությունը Այվազովսկուն հանձնարարել է դարերի փոշիների տակից հանել մի շարք ձեռագրեր, ուսումնասիրել էջմիածնի շրջակայքի հնությունները, հավաքել արժեքավոր արձանագրություններ և հնագիտական տեղեկություններ, որոնել կորած որոշ ձեռագրեր, Հայաստանի օրենքների գիրքը և այլն (տե՛ս «Աովրեմեննիկ», 1858,№ 4)։

Շահբեգի նամակը թվագրված է 1858 թ. սեպտեմբերի 18-ին և, միանգամայն հնարավոր է, որ արձագանքում էր նույն թվականի ապրիլին տպագրված՝ Եզյանի հոդվածին։ Լինդմանի ցանկությունը՝ գնալ Հայաստան և տեսնել էջմիածինը, թերևս ակնարկում է Այվազովսկու՝ էջմիածին գնալու և եպիսկոպոսություն ձեռք բերելու ծրագրերը։

Ինչ վերաբերում է Լինդման անվանը, ապա այդ, հավանաբար, անոգրամ է, որ հիշեցնում է Մանդին [յան] ազգանունը։ Թվում է' այս նույնպես Ժուռնալիստական մի հնարանք է, որով Նալբանդյանը կապում է երկու գործիչներին, ցույց տալով նրանց հայացքների նույնությունը։

Արամ Ինճիկյանը և Սուրեն Շտիկյանը Մարիենբադ քաղաքի հիշատակությունը համարում են լրացուցիչ և հիմնավոր փաստարկ, որը հաստատում է 1857 թ․ ամռանը Նալբանդյանի' դեպի Եվրոպա կատարած առաջին ճանապարհորդության վերաբերյալ Աշոտ Հովհաննիսյանի՝ հայտնած կարծիքը։ Լինդման անունը, պետք է ենթադրել, նրանց կողմից ընկալվում է իբրև Մարիենբադյան ջերմուկների՝ Նալբանդյանի ծանոթներից որևէ մեկը։ (Տև՛ս Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, դփքք աոաջին,