Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայտությունը, որն սկսեց գործածվել ավելի ուշ շրջանում, դարձավ հոմանիշ՝ երկերեսանիության, րարոյական և մարդկային չափանիշների ոտնահարման և այլն։


Էջ 80, տ. 30—31. «Մի՛ արկանէք զմարգարիստ ձեր աոաջի խոզաց, զի մի առ ոտն կսխեսցեն»'— Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, է, 6։ Բնագրում՝ «Մի՛ արկանէք զմարգարի՛տ ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ո՛տն կոխիցեն զնոսա»։

էջ 81, տ. 15-17. Սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար... տպվում են ժողովըրդական ընտիր Լեզվով—Խոսելով աշխարհարար լեզվով լույս տեսավ ութ անուն աշխատությունների մասին, Նալբանդյանն ավելացնում է, թե դրանք հիշատակում է «սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար», այսինքն՝ ունենալով որոշակի միտում։ Այդ միտումը հասկանալի կդառնա, եթե հիշենք, որ հայ իրականությունը լցված էր այնպիսի գրքերով, որոնք Նալբանդյանի դիպուկ որակումով ստացել են «աբեղայական գրականություն» անունը: Միայն 1858 թ. տպագրվում են Գ. Այվազովսկու «Քրիստոնեական վարդապետութիւն ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (Փարիզ), Ա. Արարատյանի «Դիմագրաւ ընդդեմ սատան յարուցելոյ ամենապատուական լեզուիս հայոց» (Բ՚իֆլիս), նույն հեղինակի' «Սխալանք, որ կոչի վարդապետարան կրոնի» (Թիէֆլիս), Մկրտիչ Գերմանիկեցոլ <րԱռաջնորդ սրբազան տեղեաց» (Կ. Պոլիս), Ավդոլստինոս Հիպո- նայի «Աոանձնախօսութիւնք և առձեռն օւ կանք» (Վենետիկ), անհայտ հեղինակի «էուսա- վորյալներն ու լուսավորությունը» (Կ. Պոլիս), Ս. Թեոդորյանի «Ցաղագս մարդկային իրաւանց ել պարտուց» (Փարիզ) և այլ գործեր» Ահա սրանց էր նալրանդյանը հակադրում իրենց հրատարակությունները և հավաստում, որ ոչ միայն <րճշմարտության քարոզիչքը գործելու են անդադար... այլև նոր-նոր գրքեր ևս դուրս տալուt Եվ այս գործունեու¬ թյունը մի ժամանակավոր բան չէ» (տե и սույն հատորում, էջ 81)։ տ. 18. 1) «Հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար» — Տե'и Ստեփանոս Նա¬ զարյան ց, Առաջին հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար, Մոսկվա, 1853: տ. 19. 2) «Վարդապետարան կրոնի»—Տե' и Ստեփանոս Նա զար յ անց, Վարդապետա¬ րան կրոնի, Մոսկվա, 1853։ տ. 20. 3) «Հանդես նոր հայախոսության», երկու մեծ հատոր—Տե'и Ստեփանոս Նազարյանդ, Հանդես նոր հայախոսության, երկու հատոր, Մոսկվա, 1857։ տ. 21. 4) «ք^ափսւոական հրեա» (աոաջին մեծ հատոր)—Տե'ս <րԹափառական հրէայ» զործ Եժևն Սյոլ ֆրանսիացու, հեղինակի «Փարիզյան գաղտնիքների» և այլ գըր- Վածների։ Միքայել նալբանդյանցի աշխատ ութենով, հատոր առաջին, Մոսկվա, 1857։ տ. 22. 5) «Դքսուհի դը Շևրեոզ» — Կլեմանս Րոբերտի <րԴքսուհի դը Շևրեոզ» վիպակը նալբանդյանի թարգմանությամբ առաջին անգամ լույս տեսավ «Հյուսիսափայլում» (1853, ծ* 2), ապա նույն թվականին՝ առանձին գրքով։ տ. 23. 6) <Պավթա և Վիրզինիա» — Տե'ս Բեոնարդևն դը Սան Պիեո, Պավլոս և Վիր- զինիա, թարգմ. Ստեփաննոս Նազարյանի, Մոսկվա, 1858։ Վեպին կցված է նույն հեղի¬ նակի և նույն թարգմանությամբ «Հնդկական խոլղ» պատմվածքը։ Մինչ Նազարյանի թարգմանությունը, «Պավլոս և Վիրգինիա» վեպը հայերեն թարգ¬ մանվել և տպագրվել է երեք անգամ՝ Մ ա դրա и ում, Վենետիկում և Փարիզում։ Թեև Վենետիկի հրատարակությունն աշխարհաբար էր, Նազարյանը բավարար չհամարելով այդ թարգմանությունը, վեպը նորից թարգմանեց բնագրից։ տ. 24. 7) «Մինին խոսք, մյուսին հարսն» — Տե'ս «Մինին խոսք, մյուսին հարսն», պործ Միքայելի Նալբանդյանց, Մոսկվա, 1858։ 377