Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1834 թ. տպագրվել է Ռասինի «Գոթողիա» ողբերգության նրա թարգմանությունը, որին կցված էր թարգմանչի ծավալուն ուսումնասիրությանը՝ նվիրված թատրոնի պատմության և տեսության հարցերին («Ինչ ինչ զեղերերգութենէ»)։ Այստեղ նա խոսում է ռուսական դրամատուրգիայի մասին, հանգամանորեն կանգ առնում անգլիական դրամատուրգիայի և Շեքսպիրի ստեղծագործության գնահատման հարցի վրա։ «Հայ գրականության մեջ,— գրում է Ա. Արշարունին,— Ս. Տիգրանյանի կատարած վերլուծությունը Շեքսպիրի ստեղծագործության առաջին քննադատական-թատերագիտական փորձն է։ Այսօր մենք համարձակորեն կարող ենք ասել, որ հայկական շեքսպիրագիտությունը սկսվել է 1834 թվականից, Սարգիս Տիգրանյանի գործում տրված բնութագրով» (Ա. Արշարունի, Մոսկվայի համալսարանը ու հայ առաջավոր ինտելիգենցիան, 1955, էջ 35)։ «Գոթողիայի» ընտրությունը, որն աչքի է ընկնում ազատասիրական ոգով և բոնակալոոլթյան դեմ պայքարի պաթոսով, կապվում է Մոսկվայի համալսարանի ուսանողական առաջադիմական խմբակների գործունեության և հատկապես Բելինսկոլ գաղափարական ազդեցության հետ։ Տիգրանյանի և Բելինսկոլ անձնական կապերի վերաբերյալ առավել հետաքրքրական է հետևյալ հաղորդումը, որ տպագրում է Բելինսկին «Մոլվայի» էջերում, այդ թերթի խմբագրին փոխարինելու, շրջանում. Մոսկվայի համալսարանի ուսանող Ս. Տիպրանյանը Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը թարգմանել է և հրատարակել հայերեն ֊արևելյան հնագույն լեզուներից մեկով» (Ա. Արշարունի, նշված աշխ., էջ 42։ Ս. Տիգրանյանի մասին տե'ս նաև Ս. Դարոնյան, Միքայել նալբանդյան, Կյանքը և գործունեությունը, 1980, էջ 25—29)։

տ. 24 — 2). ...այդ երգը շերգվեցավ այնպես, ինչպես նորա եղանակն էր, այլ պ. 4երտովսկու Ax, подружеьки, как грустно!» երգի եղանակով Խոսքը վերաբերում է ռուս կոմպոզիտոր Ալեքսեյ Նիկոլաևիչ Վերստովսկոլն (1799—1862), որի ստեղծած օպերաներից հայտնի են «Պան Տվարդովսկի», «Վագիմ կամ տասներկու քնած աղջիկներ»։ Վերստովսկու ստեղծագործության գլուխգործոցն է եղել «Ասկոլդի գերեզմանը» օպերան (1835), որի թեման վերցված է ուկրաինական ժողովրդի անցյալից։ նայբանդյանի ակնարկած երգը' աղջիկների խմբերգն է Հասկոլդի գերեզմանը» օպերայից։

տ․ 26-28․ ...պ․ Չիքվայիծե վրացի ուսանողը․․․ յուր վերա դարձուց մեր մասնավոր ուշադրությունը — Վրացական մշակութային գործիչ, թարգմանիչ և հրապարակախոս Միխայիլ Ֆիլիպի Չիկվաիձեն (1837—1911) ավարտել է Թիֆլիսի վրացական կլասիկական գիմնազիան, ապա 1857-ին ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սովորել է շուրջ երեք տարի և 1860-ին վերադարձել հայրենիք։ Այստեղ նա դարձել է Իլյա ճավճավաձեի գաղափարակիցը և նվիրվել կրթական-հրապարակախոսական գործունեության։ Աշխատակցել է վրացական վաթսունականների օրգան «քարթվելոս մոամբե» («Վրացական լրաբեր») ամսագրին և ժամանակի այլ պարբերաթերթերի։ Իր գրական հասարակական գործունեության առաջադիմական ուղղվածության շնորհիվ դասվել է վրացական «Վաթսունականների» շարքը։

Էջ 111, տ. 11. ...աոաջին անգամ մի փոքր աննարթ է գնացել գործը, ուրիշ անգամ գուցե լավ լինի-Ռեև Նալրանդյանի խոսքը հայ ուսանողության ներկայացման մասին գրված էր տակտով և ապագայի հեռանկարների նկատմամբ լավատեսորեն, Մոսկվայի համալսարանի ուսանող Մ. Խազանճյանը բողոքում է «Հյուսիսափայլի» դիրքից «ճռաքաղին» Ուղղած իր նամակում նա գանգատվում է «Հյուսիսափայլի» «անհայտ հեղինակի» ելույթից, որը, իբր, լի էր «մաղձային բառերով»։ Ըստ Խագանճյանի, այդ հոդվածի հեղինակն աշխատել է ցույց տալ միմիայն ներկայացման և իր ընկերների անկատարելությունները։