նկատարելությունները։ «ճռաքաղի» հոդվածագիրը վերջում զարմանք է հայտնում, որ «Հյուսիսափայլ» ամսագիրը Հայ երիտասարդներին խրախուսելու փոխարեն, դետեղել է մի հոդված, որը կարող էր հուսահատեցնել նրանց և արգելել թատերական գործի աոաջնթացին (տե՛ս «ճռաքաղ», 1859, № 4, էջ 142)։
«ճռաքաղի» խմբագրությունն այս Հարցին անդրադառնում է նաև № 6-ում։ Հոդվածագիրը, որ թաքնվում էր Նիկ. Հովհ. Պապունաբեկ գրական կեղծանվան տակ, քննության է առնում «Վա՛յ իմ կորած հիսուն ոսկի» թատերգության ժանրի հարցը։
Հայտնի է, որ Նալբանդյանն ավելի հակված էր այդ գործը նկարագիր անվանել (картины), քան վոդևիլ։ «ճռաքաղի» հոդվածագիրը Ալադաթյանի պիեսը վոդևիլ է համարում, նշելով միաժամանակ, որ «Հյուսիսափայլի» հոդվածագիրը չի հասկացել картины բառի նշանակությունը։ Նա միաժամանակ ծաղրում է նրան, ասելով, թե թատրոնում նստած ժամանակ այդ նամակագիրը ննջացել է կամ միտքն զբաղված է եղել երևելի բաներով (քանի որ «կոմսի բարեկամն և այսպիսի խորամիտ նամակագրողն չի լինի մի հասարակ մարդ»)։ Մսերյաններն ակնհայտորեն հուզվում էին. այս փոքրիկ ռեպլիկը («Վօտեվիլ և картины») նրանք նվիրում են պարոն Լ’ Ամբանաիերին, որը Նալբանդյան ազգանվան անոգրամն է (տե՛ս «ճռաքաղ», 1859, № 6, էջ 208)։
տ. 32. Սաղմոսի գուբղաները այս մարմնոյն կենդանություն չեն տալ—Գուբդա՝ 2—4 գլուխ սաղմոսները միասին վերցրած։ Գուրղա է կոչվում և Սաղմոսարանի 8 կանոններից յուրաքանչյուրը։
Էջ 113, տ. 26. Դարձյալ մի այլ նամակ ստացա պ. Գամառ—Քաթիպայից—«Դարձյալ մի այլ նամակ ստացա» ձևից պետք է կռահել, որ Նալբանդյանը մինչ այդ Գամառ-Քաթիպայից ստացել էր մի նամակ՝ բանաստեղծությամբ հանդերձ, որը չէր տպագրվել։ Գամառ-Քաթիպայի այս երկրորդ նամակից պարզվում է, որ 1858 թ. սկզբին նա նալբանդյանին էր ուղարկել «Դև Մրուս» բանաստեղծությունը՝ «Հյուսիսափայլում» տպագրելու համար, սակայն այն ոչ միայն չէր տպագրվել, այլև խմբագրությունը հեղինակին չէր հայտնել բանաստեղծությունը «չընդունելու շարժառիթն»։ Նույն թվականի վերջին Գամառ֊Քաթիպան ուղարկում է իր երկրորդ՝ «Բռնի պսակ» բանաստեղծությունը (հետագայում՝ «Ծեր այր») և կից նամակում անում է մի քանի դիտողություններ (տե՛ս Ռ. Պատկանյան, Երկերի ժողովածու, Հ. 6, 1970, էջ 209—210)։
Մ. Նալբանդյանն այս անգամ «Հիշատակարանում» նպատակահարմար է գտնում հայտնել Պատկանյանին, որ նրա երկրորդ բանաստեղծությունը նույնպես չի տպագրվելու։
Էջ 115, տ. 11—12. ...Հյուսիսում... բնակվում է ցրտաշունչ և դաժան Բորեասը—Հին հունական դիցաբանության մեջ աստղալից երկնքի՝ Աստրեի և արշալույսի՝ էոսի որդին, հյուսիսային քամիների աստվածը։ Հյուսիսային լեռներից փչող խստաշունչ այդ քամու բնակավայրն էր համարվում Թրակիան։ Պատկերվել է հսկայական թևեր ունեցող ուժեղ տղամարդու կերպարանքով։
Նալբանդյանն այդ արտահայտությունն օգտագործել է փոխաբերական իմաստով, նկատի ունենալով ցարական ինքնակայությունը։
Էջ 117, տ. 16. ...պիտի բաժանորդ գրվեի «Մասյաց աղավնուն»—«Մասյաց աղավնի» (1855—1858, 1860—1865), ամսագիր, 1861-ից՝ երկշաբաթաթերթ․ սկսել է հրատարակվել Փարիզում, Գ. Այվազովսկու խմբագրությամբ՝ «Մասյաց աղավնի և ավետաբեր Հայաստանյայց» խորագրով, ազգային հոդվածների ֆրանսերեն թարգմանություններով։ Այվազովսկու Ռուսաստան փոխադրվելուց հետո նույնպես, ամսագիրը 1858-ին