այլ յուր ազգ ի փառքը, պատիվը, պարծանքը, նորա նվիրական պատմությունը և սուրբ եկեղեցին »։ 1860 թ. տպագրվում են Ջ. Մսերյանի բանավիճային հոդվածները՝ կապված Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանցի նամակի հետ (տե՛ս սույն հատորի հավելվածն ու նրա ծանոթա գրությունը, էջ 453 — 455)։ Բուն հրապարակախոսական բանավեճն սկսվում է 1860 թ․, երբ «ճռաքաղի» էջերում տպագրվում են Հովսեփ Զերքեզյանի հոդվածները («Հերքումն կարծյաց այնոցիկ, որ քա րողում են, թե պետք է վերանորոգություն (րեֆորմ) առնել Հայաստանյայց եկեղեցումը» և «Մեկնություն մեկնության, որ տամ է Նազարյանցը «Հյուսիսափայլի» 3 ամսատետրակումը, Ալիշանյանցի անունով յուր անցյալ տարի գրած հայոց եկեղեցու րեֆորմին 10 ամսատետրակումը» («ճռաքաղ» 1860, № 9 և 1861, № 23, 24)։ Հայ ազգին ուղղված հրապարակային մի հոդվածով Ստ. Նազարյանը պատասխանում է Չերքեզյանին, սակայն «ճռաքաղիս խմբագիրներն շտապում են հրապարակել ոմն «բուն թիֆլիզեցի» Մարտիրոս Ադամյանցի բանավիճային ելույթը (1861, M 18, էշ 288 — 300, M 19, էջ 310 — 316)։ Մսերյանները, սակայն, չեն բավարարվում բանավիճային հոդվածներով։ Երբ Նալբանդյանը գտնվում էր արտասահմանյան ուղևորության մեջ, 1861 թվականի ապրիլին, «ճռաքաղումս զետեղում են Մեչիք Միսայել Հայկազնյանի «Երազ» այլաբանական բանաստեղծությունը՝ ուղղված Նազարյանի և Նալբանդյանի դեմ։ Բանաստեղծը երազում տեսնում է կախաղանի սյան մոտ կապված Նազարյանին, նրա գրքերը, «Հյուսիսափայլը», գրիչը և թանաքամանը դրված էին սևով ծածկված մի սեղանի վրա։ Դատապարտյալը պատմում է, որ Համադանցի է, ուսանել է Եվրոպայում, դադարել հարգելուց իր ազդի մեծատուններին և կրոնը։ Այդ վիճակում անգամ նա հայհոյում է հայ հոգևորականներին...
Բայց ես ունիմ ինձ հըպատակ մի ընկեր...
Պատրաստ ունի ինչ դեռ այժմուս հայտնի չեն,
Պիտի հետո լույս ընծայե նոր բաներ։Նա հայտնում է, որ իր գրքերը պետք է այրեն, իսկ իրեն՝ կախեն։ Բանաստեղծն արթ նանում է քնից և կարդում դատավճիռը. Եվ վերջապես ասացի ես ինքս ինքյան, Pb ճշմարիտ' ո'վ որ իցե սրտաբան, Լիրբ, ազգատյաց, յուր կրոնին դավաճան, Պիտի արժա'ն [ինի այնպես վատ մահվան։ («ճռաքաղ», 1861, M 17, էջ 280)։ Մ սերյաններր շատ հետևողական էին։ Նրանք մշտական ուշադրության կենտրոնում էին պահում «Հյոլսիսափայլի» գործիչների յուրաքանչյուր քայլը։ Տէարմայր Մ սեր յան ը ոչ միայն հետևում էր «Հյոլսիսափայլիa հրատարակության ընթացքին, այլև զանազան, երբեմն ոչ ազնիվ, ճանապարհներով տեղեկությոլններ էր հավաքում Նազարյանի խմբա¬ գրական խոհանոցի անցուդարձի վերաբերյալ։ Այսպես, 1860-ին «Մեղու Հայաստանի» թերթին հաղորդելով, որ արդեն լույս է տեսնում «Հյոլսիսափայլի» ուշացած աոաջին հա¬ 389