Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարչություն» քաղաքական մարմինը, որի ղեկավար կազմի մեջ էր մտնում և ներսեսը: Սակայն իրադարձությունները հաջորդում են միմյանց։ Պասկևիչը Կովկասից արտաքսում է Ներսեսին, արքունիքին հղած իր նամակներում նրան ներկայացնելով իրրև «մի ինչ-որ գաղտնի դիտավորություններ ունեցող անվստահելի անձը, որի ներկայությունը Կովկասում իբր թե վտանգավոր էր տերության համար» (Ալ. Երիցյան, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մասն Ա., Թիֆլիս, 1894, էջ 357) Մի քանի տարի անց, «Հայոց աշխարհի» քաղաքական նշանակությունը ընդամենը հանգեցվում է հայոց եկեղեցու Պոլոժենիեի ստեղծմանը։ Ներսեսի դառնությունն անսահման էր: Ալեքսանդր Երիցյանը այդ առիթով հիշատակում է կիսաֆանտաստիկ, կիսաիրական մի զրույց, որի վավերականությունը չի հաստատում որևէ փաստաթղթով «Քանի մի անգամ տպագրության մեջ հիշված է և այժմ էլ կենդանի ականատես պատմողներ կան, որ Ներսեսը մինչև իր կենաց վերջին րոպեն ձախ ծոցի գրպանում մի թուղթ էր պահում, որից չէր բաժանվում գիշեր և ցորեկ, թե ի'նչ բովանդակություն ուներ այդ թուղթը — ոչ ոք չգիտե, որովհետև նա ոչ ոքի չէր ցույց տալիս։ Բայց երբ որ Բեսարաբիայից վերադարձավ նա կաթողիկոսական վեհ աստիճանով և մտերիմների հետ խոսք ու զրույց էր լինում Պասկևիչի և անցած֊ գնացած անցքերի մասին, ծերունի հայրապետը ձեռքը դնում էր ձախ ծոցի վրա և խորին հառաչանքով ասում' «Պասկևիչը ահա այստեղ է կաշկանդված» (Ալ. Երիցյան նշված աշխ., էջ 356): Շատ կարելի է, փորձում է բացատրել այդ առեղծվածը Երիցյանը, որ «պատերազմն սկսելուց առաջ, փառքերին հետամուտ Պասկևիչը, ինքնագլուխ և առանց բարձրագույն հաճության, որևէ խոստմունք լինի արած Ներսեսին, սորան ավելի ևս ոգևորելու համար։ Եթե մի այդպիսի խոստմունք կար և Ներսեսը պատերազմի վերջանալուց հետո պահանջում էր դորա կատարելն, ու Պասկևիչը չէր կարողանում կատարել, այն ժամանակ հասկանալի է, թե ինչու էր սպարապետն այնպես գրգռվում և ձգտում հեռացնել նրան Կովկասից» (էջ 357)։ Շահբեգի խոսակիցը սիմվոլացնում է հայ ժողովուրդը («որովհետև նրա արյունը շրջանառություն է կատարում իմ երակների մեջ, որովհետև գիշեր-ցերեկ նորանով զբաղված է հոգիս»)։ Նրանից խլել են երկրի քաղաքական ազատության նրա երազանքը, որ այնքան մոտ էր իրականանալու, ասելով, թե կտակը' նա ինքն իրենով չի կարողանա հասկանալ, «թե առանց առաջնորդի» կգայթակղվի և կկորչի, ուստի միայն նրանց հոգաբարձության տակ լինելով պիտի լսի նրանց: «Չկամիմ լսել,—բացականչում է երիտասարդը,— և ո վ դրել է ձեզ հոգաբարձու իմ վերա... հեռի' ինձանից, դուք, գիշերադեմ մարդիկ: Բայց ականջ դնող չեղավ իմ բողոքին» (էջ 129):

  Էջ 132, տ. 17—18. ...Փարիզում նրասսսրակվում է մի նոր ազգային օրագիր թե լրագիր «Արևմուտք» անունով—խոսքը վերաբերում է արևմտահայ ականավոր հրապարակախոս Ստեփան Ոսկանի «Արևմուտք» հանդեսին, որը հրատարակվել է Փարիզում, 1859 և 1864—1865 թթ.:
    տ. 22. Հրատարակոդներից մինը պ. հ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քան քար—1850-ական թթ. Արևմտյան Հայաստանում կային երկու գործիչներ' Հակոբ Ոսկան անունով։ Նրանցից մեկը բնակվում էր Կ. Պոլսում, իսկ երկրորդը' արևմտահայ կրթական-մշակութային գործիչ Հակոբ Ոսկանը (1824—1907) «Արևմուտքի» խմբագիր Ստեփան 392