Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոսկանի ավագ եղբայրն էր և ապրում էր Զմյուլռնիայում, Շահբեգ-Նալբանդյանը հավանաբար ձեռքի տակ չունենալով «Արևմուտքի» առաջին համարը, շփոթել է խմբագրի անունը, ընդ որում այժմ դժվար է ասել, թե ո՛ր Ոսկանին է շփոթել «Արևմուտքի» խըմ֊ բագրի հետ։ Վերջինս այդ պատճառով ժամանակին իր հանդեսում հատուկ ծանուցումն է տվել. «Շնորհակալ ենք մեծապես «Հյուսիսափայլին» արգո և գիտուն հրատարակողներե, բայց կաղաչենք, որ հաճին աղդ անել, թե «Արևմուտքին» մինակ շարագիրն է պ. Ս. Ոսկանյանը իզմիրցի և ոչ պ. 3. Ոսկանը («Արևմուտք», 1859, № 10, էջ 80)։ Կարճ ժա- մանակից տեղի է ունենում երկու հրապարակախոսների ծանոթությունը, որը վեր է ածվում գաղափարական մեծ բարեկամության։

Ստեփան Ոսկանյանը (Ոսկան, 1825—1901) արևմտահայ առաջադիմական— դեմոկրատական ուղղության նշանավոր հրապարակախոսներից է։ Ծնվել է Զմյուռնիայում, սովորել տեղի Մեսրոպյան վարժարանում, եղել է մշակութային Սյունյաց ընկերության քարտուղարը, թղթակցել է «Արշալույս Արարատյան» թերթին։ Ուսումնառության նպատակով 1346-ին մեկնել է Փարիզ, ուր կարճատև ընդհատումով ապրել է շուրջ քսան տարի։ 1843 թ. փետրվարին Ոսկանյանը զենքը ձեռքին մարտնչել է Փարիզի բարիկադների վրա, իսկ 1849 թ. հունիսին մասնակցել է ուսանողական ցույցին' ընդդեմ կառավարության արտաքին քաղաքականության։ Այդ գործունեության համար նա ենթարկվել է երկամսյա բանտարկության։ 

1865 թ. վերադառնալով Զմյուռնիա, Ոսկանյանն ստանձնել է Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարանների տեսչությունը, հիմնել է Ուսումնասեր ընկերությունը, սակայն 1868 թ. մեկուսացել է գաղթօջախի կյանքից։ Ստ. Ոսկանյանը 1853 և 1854 թթ. հրատարակել է «ներքին համոզումն» և «Հռոմեական պարգև» պամֆլետները, 1855 — 1856 թթ• «Արևելք» և 1859, 1864—1865 թթ. «Արևմուտք» հանդեսները (Փարիզ)։ Ենթադրվում է, որ 1861 — 1862 թթ• Թուրին քաղաքում նա խմբագրել է ֆրանսերեն «L'Italie» թերթը։ 1869—1901 թթ. հետագայում Ոսկանյանը Զմյուռնիայում հրատարակել է «La Re՛forme» ֆրանսերեն թերթը։ Հետագայում 1878—1879 թթ․ նա գրել է ֆրանսերեն երկու պամֆլետ. «Օգյուստ Կոնտը Զմյուռնիայում և աթեիզմը» և «Մ• է. Լեթրեն և աթեիզմը»։ Այդ տարիներին Ոսկանյանը զանազան ծածկանուններով աշխատակցում էր և հայ պարբերական մամուլին։

Իր հրապարակախոսական գործունեությունը Ոսկանյանը  նպատակամղել է ազգային կյանքի զարթոնքին և առաջադիմության նպաստելուն, անզիջում քննադատությամբ բացահայտել է ազգային կյանքի խոցերը, մերկացրել կղերապահպանողական գործիչներին ու նրանց գաղափարաբանությունը։ Ոսկանյանը նշանակալից ծառայություն է մատուցել արևմտահայ գրական լեզվի ժողովրդականացմանն ու զարգացմանը, հայ նոր գրականության և հասարակական մտքի վերելքին։ Իր հանդեսներում նա հրատարակել է բազմաթիվ մարտաշունչ հոդվածներ, պամֆլետներ, գրական ստեղծագործություններ, ֆրանսիական առաջադեմ գրողների երկերը, իր գրախոսություններով պրոպագանդել ֆրանսիացի ականավոր մտածողների գաղափարները։
Ինչպես Ոսկանյանը, այնպես էլ նրա հանդեսները մշտապես ենթարկվել են արևմտահայ հետադեմ և ռեակցիոն գործիչների հալածանքներին և անդադրում՜ հետապնդումներին։ Չբավարարվելով դրանով, Ոսկանյանի հակառակորդները նրան մեղադրում էին իբրև «կարմիր հասարակապետական», իսկ նրա դեմ տարածված հատուկ թռուցիկում կոչ անում' «Արևմուտք» լրագիրը վառել, փոշի դարձնել, «որպեսզի ուրիշ մեկն ալ անոր ոճին կամ հանդգնաբար զրուցվածքեն չխաբվի» («Արևմուտք», 1859, № 15, էշ 118)։ 393