Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ինչպես երևում է Շահբեգի ազդիր, Մ. Նալբանդյանը, տակավին անծանոթ Ատ. Ли- կան չանին, ողջունում է նրա «Արևմուտքս հանդեսի հրատարակությունը և սիրով ստանձ¬ նում դրա գործակալության պարտականությունը։ 1859 թ. մարտի 31-ին Վարջավայից եղբորը դրած նամակում Նալբանդյանը հանձ¬ նարարում է իրեն հասցեագրված նամակներն ուղարկել Նազարյանին, որն «Արևմուտքի» խմբագրի ձեռքով դրանք իրեն կհասցնի։ Մ. նալբանդյանը Ո սկան յանի հետ ծանոթացել է 1859 թ. ապրիլին' հավանաբար 15-ից 23-ի միջև։ Ապրիլի 23-ին (մայիսի 5) Փարիզից Գ. Սալթիկյանին հղած նամակում Նալ- բանդյանը գրում է այն մասին, որ Ոսկանյանի «Արևմուտքը» «սաստիկ խայտառակում է» Գ. Այվազովսկուն և որ ինքը պատվիրել է հանդեսից մի քանի օրինակ ուղարկել Նազարյանին, որպեսզի նա դրանք տարածի։ Նալբանդյանը, հավանաբար, միաժամանակ հոդ է տարել, որ «Հյուսիսափայլի» համարները հասնեն Ոսկանյանին։ «Արևմուտքի» 1859-ի մայիսի 15-ի համարում Ոսկան չանը մի հաղորդում է տպագրում «Հյոլսիսափա յ- լի» մասին, սրտանց փափագելով, որ այդ հանդեսը Թուրքիայի մեջ տարածվի. «Հյուսի- սեն կփայլի լույսը»,— ազդարարում էր Ոսկանյանը: Նալբանդյանի Ծ Լի շատ ա կա բանի в փարիզյան հատվածը և մի շարք գրառումներ ցույց են տալիս, որ նա բարձր է գնահատել Ոսկանյանի գործունեությունը, հակահարված տվել «Արևմուտքի» հակառակորդներին, նամակներ է հղել Ոսկան յանին' Ռուսաստան վերադառնալուց հետո։ Նալբանդյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել Ոս¬ կան յանին' «Արևմուտքում» Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին նվիրված հոդվածա- շարի տպագրության համար, թեև աոանձին հարցերում առա բկում էր նրան։ Շատ հե¬ տաքրքրական է, որ արտասահմանյան իր երրորդ ուղևորության ժամանակ Նալբանդյանը Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոսից կոնդակ է տարել և հասցրել Ոսկանյանին։ Հիշա տա կութ յան արժանի է, որ Ոսկան յանը և «Արևմուտքի» հետագա հրատարակողները «Հյուսիսափայլից» արտատպել են Մ. Նալբանդյանի «Նամակ առ հրատարակողը»' նվիր¬ ված Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների հարցին և «Թափառական հրեայի» թարգ¬ մանությանը կցած Նալբանդյանի առաջաբանը (տե'и «Արևմուտք», 1859, № 11 —12 և № 21—22)։ 1859 թ. վերջին «Արևմուտքը» դադարում է լույս տեսնել, որով և ընդհատվում է Նալ¬ բանդյան-П սկան յան կապը, որ աղգային-ազատագրական պայքարի արևելատայ և արև- մըտահայ գործիչներին միավորող օղակներից մեկն էր: տ. 27—28. ...ուստի թողնում եմ այլ թաների մասին խոսել, մինշև մի այլ նա¬ յող րուղե — «Հիշատակարանի» Թ գլխի ավարտի այս խոսքերից հետո Նալբանդյանը գրել է մի փոքրիկ հատված Կոմս էմմանոլելի «Հիշատակարանի» համար (պ. Կ. էմ[մանուել]), որը, սակայն, չի հասցրել ավարտել և այն դուրս է մնացել «Հյուսիսափայլի» բնագրից։ Հատվածում Աոմս էմմանոլելի նամակագիրը գոհունակություն է հայտնում «Հյոլսի- սափայլի» 1859 թ. առաջին համարում «Հիշատակարանի» շարունակության տպագրու- թյան առթիվ։ Պետք է ենթադրել, որ 1858 թ. Л» 11-ում տպագրված Նալբանդյանի նամա- кЬв հետո պաշտոնատար անձանց ուղղված Այվազովսկոլ նամակներն այնպես էին վտանգել Նազարյանի ամսագրի հրատարակության գործը, որ «Հյոլսիսափա յլին» մոտ կանգնած գործիչները լրջորեն մտահոգված էին ամսագրի հետագա բախտի համար։ Նալբանդյանը լի էր ստեղծագործելոլ եռանդով և խոստանում էր ամբողջ տարին հրա¬ տա րակել իր «Հիշատակարանի» շարունակությունը։ Ահա այդ հատվածը. 304