Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1859 թ. արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ Նալբանղյանը Վերսալում բազմաթիվ այլ արձանների մեջ տեսնում է «և մեր Արշակունի Տիգրանի արձանը»։ Դժվար է ասել, թե Վերսալի պարտեզներում այժմ պահպանվո՞ւմ է արդյոք այն, թե ոչ։ Սակայն, ինչ էլ որ լինի, չենք կարող բաժանել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի / հատորի ծանոթագրությունների հեղինակի այն կարծիքը, թե Նալբանդյանը Տիգրանի արձանը շփոթել է Լուվրում պահվող Տրդատի արձանի հետ (տե՛ս Մ.Նալբանդյանի, ԵԼԺ, հ. I, 1945, էջ 537)։


Կոմս էմմանուելի «Հիշատակարանի» ԺԱ գլուխը, որը Նալբանղյանը գրել է արտասահմանից վերադառնալուց մեկ ամիս անց, աչքի է ընկնում դեպքերի նկարագրության մանրամասնությամբ, բանասիրական բազմապիսի հարցերի քննության ճշգրտությամբ և տպավորությունների թարմությամբ։


Անկարելի է, որ մեկ ամսվա ընթացքում նա մոռանար, թե որտեղ է տեսել Տիգրանի արձանը։ Չէ՞ որ նա նույնիսկ ավելացնում է, թե «Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը»։ 

Էջ 147, տ. 16. ․․․Դյուբարրի — Մարիա Ժաննա Դյուբարրի (1746-1793). Լյուդովիկոս» XV֊ի սիրուհին։ թագավորի մահից հետո 1774 թ. ձերբակալվում է և տարվում վանք «Հեղափոխության տարիներին կապված էր էմիգրանտների և ժիրոնդիստների պարագլուխների հետ։ 1793 թվականին դատի է տրվում և գլխատվում։

տ. 16. ...Մենթնոն—Ֆրանսուազա դ'Օբինե, մարկիզուհի Մենտենոն (1635—1719), Լյուդովիկոս XIV֊ի երկրորդ կինը։ 1684 թ., թագուհու մահից հետո, գաղտնի ձևակերպվում է Լյուդովիկոս  XIV-ի և նրա ամուսնությունը։ 1686 թ. մարկիզուհի Մենտենոնը մանկավարժական դպրոց է հիմնագրել Սեն-Սիրում։ Նրա վրա մեծ էր Ֆենելոնի ազդեցությունը։

տ. 16. ...Փոմփադուր—Ժաննա Անտուանետտա Պուասսոն (1721 —1764). Լյուդովիկոս XV֊ի սիրուհին։ 1745֊ին թագավորը նրան դարձնում է իր պաշտոնական ֆավորիտուհին՝ մարկիզուհի Պոմպադուր անունով։ Ամբողջ քսան տարի, մինչև իր մահը, նշանավոր դեր է կատարել պալատում։ Նա էր ղեկավարում Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, թելադրում խոշոր պաշտոնյաների և զորահրամանատարների նշանակումները։ Նրա զվարճությունները, զգեստները և զարդերը՝ հսկայական գումարներ էին կլանում։

տ. 19. ․․․պոլիտիկական մեծ ավազակը — Նկատի ունի Նապոլեոն III-ին (Լուի-Նապոլեոն Բոնապարտ, 1808—1873)։
Էջ 148, տ. 2-3. ․․․պոլոնիացի Մարիա Լեշչինսկին—Մարիա Լեշչինսկայա (1703— 1768). Ֆրանսիայի թագուհի (1725—1768), Լյուդովիկոս XV-ի կինը։ Լեհական թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրը։
տ. 17. ...Մարիա Անտուանետտան—(1755—1793). Ֆրանսիայի թագուհի (1774— 1792), Լյուդովիկոս XVI֊ի կինը։ Ավստրիական թագավոր Ֆրանց I-ի և Մարիա Թերեզայի դուստրը։ Գլխատվել է 1793 թ. հոկտեմբերի 16-ին։
տ. 24—25. ...Նոցա կտրված գլուխների հար և նման մոմեդենքը... մադամ Տյուսոյի մոտ — խոսքը վերաբերում է Լոնդոնում 1833 թ. հիմնադրված, իր տեսակի մեջ աոաջին՝ «Մադամ Տյուսսոյի թանգարանին», որը գործում է առ այսօր։ 

Այդ թանգարանի սրահներում, բնական մեծությամբ, ներկայացված են պետական խոշոր գործիչների, զորավարների, արվեստագետների և նշանավոր այլ անձանց մոմե արձանները։

տ. 33—34. Փարիզի մեջ կան երկու ազգային վարժարանք, մինը Մուրադյան