պատրաստական հիմք են ծառայել այն բանի համար, որ 1861 թվականին Արամյանն ստեղծեր հայ մոզովէդի վերջին դարի պատմության մեջ իր ուրույն տեղգտած«Հայաստան» կամ«Հայաստանի ոգի» հանրահայտ նկարը, որի հեղինակը մինչև վերջերս հայտնի չէր բանասիրությանը։ Նկարի բնօրինակը գծագրել է Արամյանը, ապա պատվիրել գրավյուրի ֆրանսիացի փորագրիչ վարպետներին, որոնք պատկերը փորանկաըե են նրա հսկողության ներքո։ Այսպիսով, պատկեր-պլակատի հեղինակը թե՛ գաղափարական, թե՛ կատարման -իրագործման առումով ճանիկ Արամյանն է, որը, ինչպես բնութագրել { Թեողիկր, դրսևորել է 'գեղեցկագետի հույժ զարգացած իր ճաշակը»։ նկարը, ինչպես ազդարարվել է ժամանակի մամուլում, նրա սեփականությունն էր (այս մասին ավելի հանգամանորեն տե'ս Մ. Հակոբյան, Ժողովրդական մի նկարի պատմությունից, 'Գարուն», 1980, и 9, էջ 85 — 89։
ճանիկ Արամյանի գրչին են պատկանում նաև «Դիտողոլթիւն ի վերայ տեղեկագրի կաթուղիկոսական հանձնաժողովսյ» (1866), «Ռոլսիա և ընդհանուր ժողով հայոց ի Կ. Պոլիս» (1866), 'Ջեյթունցիք և լուսավորչական հայք» (1867) և այլն։
տ. 29. Այս արժանապատիվ անձը ծանոթ է նայող ազգին մանավանդ Նահապետի անունով—Չնայած Մխիթարյանների նկատմամբ ունեցած իր վերապահ վերաբերմունքին, նալբանդյանն արտակարգ ջերմությամբ է արտահայտվել Ղևոնդ Ալիշանի անձնավորության, նրա բանաստեղծական տա ղանդի և վաստակի մասին։Հայ նոր գրականության զարգացման նախանձախնդրությամբ գնահատելով Նահապետի երգերի «Հայրունի» շարքի բերած նորությունը և թարմությունը, Նալցանդյանը բանաստեղծին խորհուրդ է տալիս առավել մոտենալ ժողովրդական լեզվի ակունքներին։
Թե որքան խորն էր նալբանդյանի համակրանքը Աչիշանի նկատմամբ և որքան բարձր էր գնահատում նա Ալիշանի աշխարհաբար բանաստեղծությունները, երևում է նաև «Սոս և Վարդիթերի» կրիտիկայում» հայ նոր գրականության աոաջին երկերի նրա տեսությունից։ նալբանդյանը գրում է. 'Չենք մոռացած 'Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը՝ «Պլպուլն Ավարարի», 'Հայոց աշխարհիկ» և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքր, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի, եթե մենք լռենք, Ավարտ յրի բլբուլը կխոսի։ ․․․ Կանչե' պլպուլիկ, կանչե' հոգեձայն, արդյոք զոլխտ մահոմ՝ սուրբ հիշե՞ Վարդան» ... (Մ. Նալըանդյան, ԵԼԺ, հ. III էջ 120)։
Էջ 156, տ. 14—15. ...Հայաստանի լուսնակը յուր շողը կկաթե նորա գերեզմանաքարի վերա — Նալբանդյանը մեծ ջերմությամբ, գրեթե բառացի, ձայնակցում է Ալիշանի«Լու~ սընկայն գերևզմանաց հայոց» բանաստեղծության վերջին քառատողում արտահայտված Նահապետի բաղձանքին։
Էջ 157, տ. 15. ...«Ընդունելություն Ընծայի» անունով գիրքը —1856 թ. Փարիզում հրատարակվում է Գրիգոր վարդապետ Կապարասի Կարապետյանի' պապականության դիրքերից գրված «Ընծա» գիրքը, որն առաջացնում է արևմտահայ առաջավոր մտավորականության զայրույթը։ Այդ տրամադրություններն առավել ցայտունությամբ արտահայտվում են Թոռնակ Կը կռիկյան ծածկանունը կրող հայ գործիչներից մեկի «Ընդունելություն Ընծայի» երգիծական գրքի տպագրությամբ (Փարիզ, 1856, 140 էջ)։
«Ընդունելություն Ընծայի» դրքի աոաջին բաժնում հեղինակը երգիծանքի սուր միջոցներով ծաղրում է վարդապետ Կարապետյանի բարոյական սկզբունքներն ու նորմերը, քոլյց տալիս նրա գրքի վտանգավորությունը՝ կաթոլիկության անսքող պրոպագանդի։