Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆենըլոնի արքեպ. Գաղղիացվո, թարգմ. Ամբրոսիոս վ. Գալֆայեան, անդամ Պատմական Ճեմարանին Գաղղիո և Ասիական Ընկերության Փարիզու, պատկերազարդ, Փարիզ, 1860։

տ. 9. ...տպած պատկերազարդ և հոյակապ պ. Արամի տպարանում-Արամյան Ճանիկ (1820-1879). Արևմտահայ հասարակական գործիչ, ծնվել է Նիկոմեդիայում։ 1846 թ. մեկնել է Փարիզ, նպատակ ունենալով հետևել արհեստներին, և իր կոչումը գտել է տպագրական գործում։ Ֆրանսիական մի տպարանում նա հիմնել է հայկական տպագրության արտադրամաս, ապա հաստատել է առանձին տպարան, ստեղծել տառատեսակ և զարկ տվել հայ գրատպությանը։ Նրա մշակած և ձուլած տառատեսակները դիմացել են ժամանակի փորձությանը (այսօր էլ նրա ստեղծած «Արամյան» տառատեսակը շարունակում է մնալ մեր լավագույն տառատեսակներից մեկը)։

Ճանիկ Արամյանի տպարանում է ծնունդ առել հայ առաջին ազատ խոսքը և հրապարակախոսությունը։ Այստեղ են տպագրվել Ստեփան Ոսկանյանի «Արևելք» (1855-1856), և «Արևմուտք» (1859, 1864-1865) հանդեսները։ Արամյանը մեծ նպաստ է բերել հայ հասարակական մտքի զարգացմանը՝ տպագրելով Միքայել Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը, իսկ հետագայում, արդեն Կ. Պոլսում՝ Ս. Տեր-Սարգիսենցի «Շահենն ի Սիպիր» վեպը: Ժամանակի հայկական առաջնակարգ այդ տպարանը հայ ընթերցողին պարգևել է բարձրորակ հրատարակություններ՝ թերթեր, հանդեսներ, հարյուրավոր գրքեր։

Ճանիկ Արամյանի տաղանդը դրսևորվել է նաև հայ գրականության անդաստանում։ Նրա գրչին է պատկանում հայ նոր երգիծական գրականության անդրանիկ գործերից մեկը՝ «Ընդունելություն Ընծայի», որ նա հրատարակել է Թոռնակ Կըկռիկյան ծածկանունով։ Իր Փարիզում գտնված օրերին Նալբանդյանը հիացել էր այդ գործով և «Հիշատակարանում» ամենաջերմ տողերով է արտահայտվել դրա հեղինակի մասին։

1860 թ. Ճանիկ Արամյանը լույս է ընծայել «Դասարան Հայկազն մանկանց» 9 մասից բաղկացած դասագիրքը, որ հայտնի չափով նոր էջ է և՛ հայ տպագրության, և՛ դասագրքի զարգացման պատմության մեջ։ Դպրոցականներին հայոց այբուբենն ու հայ պատմությունը ուսուցանելու նպատակով Արամյանն իր դասագիրքը շարադրել է դյուրամատչելի լեզվով, այբուբենի յուրաքանչյուր տառի տակ տալով որևէ դրվագ և այդպիսով ներառնելով ամբողջ ազգային պատմությունը՝ սկզբից մինչև Դավիթ Բեկի նվաճած անկախությունը, Սյունյաց թագավորության անկումը։ Յուրաքանչյուր դրվագ նա ուղեկցել է չափազանց խոսուն և մեծ խնամքով կատարված գրավյուր պատկերով: Ամբողջ գրքում Արամյանը զետեղել է 236 նկար։

Այդ նկարների շարքում մեծ հետաքրքրություն է ներկայացնում այբուբենի վերջին՝ «ֆ»-րդ հատվածը, որտեղ հեղինակը զետեղել է «Արդյան վիճակ Հայաստանին» անվանված պատկերը. հայոց երկրի ավերակներ, տխրաթախիծ, բայց «լուսասփյուռ աչոք» հայուհի, որ հոգնաբեկ ու անհույս նստած է այդ ավերակների վրա ու խորհում է։ «Օրստօրե Հայաստան ոտնակոխ եղավ», — կից տեքստում գրում է Արամյանը և ավելացնում՝ «Իսկ Հայաստանի ոգին ողջ մնաց, հսկե նա... ավերակաց վրա... դիտե՝ մանավանդ ի լուսավորություն հորդորե իր սեռն»։ Հաջորդ, 96-րդ էջում արդեն ամբողջ էջի վրա տեղավորված է մի այլ պատկեր «Ոգի Հայաստանյայց» մակագրությամբ. հերարձակ, ոտաբոբիկ, տխրադեմ հայուհին, փչող հովերին դեմընթաց քայլում է անապատացած երկրով, ավերակների վերածված ու անկենդան Հայաստանով։ Այդ երկու գծանկարների միջև հրատարակիչը տեղավորել է պատմական Հայաստանի քարտեզը։

Պատկերները, քարտեզը և դասագրքի բուն բովանդակությունը յուրատեսակ նախապատրաստական