Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրապարակախոսության զինանոցի հարստությունը, հարկ եղած դեպքում հայ դասական գրականության ամենաընտիր էջերը «խոսեցնելու» նրա մեծ հմտությունը։

էջ 189, տ. 31-32. ...արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը — Պարբերու֊ թյունն անավարտ է մնացել, թերևս գրաքննական միջամտության հետևանքովւ էջ 192, տ. 27. ...եդմոհ Շերթիե ֆրանսիացու գիրքը — էդմոն Շերթիե, Ռեֆորմները Թուրքիա յոլմ, Փարիզ, 1858 (ֆրանս.)։ Էջ 193, տ. 11. ...Մեսրոպ Տիրաաարյանի ստորագրությամբ — Նալբանդյանի գրական կեղծանունն երից մեկը' «Հիշատակարանում»։ Մեր կարծիքով, այս ծածկանվան համար հիմք է ծառայել Մեսրոպ Մաշտոցի անձ¬ նավորությունը, որին հեղինակը տալիս է Տիրատոլրյան, աստծուց տրված ազգանունը։ Այս ենթադրությունն ինչ֊որ լափով հաստատվում է նաև նամակի բովանդակությամբ^ որն ամբողջովին նվիրված է «հայ ազգության շինվածի» կատարելագործմանը։ նամակա¬ գիրը կոշ է անում որոնել և հայտնաբերել հայ ձեռագրական հուշարձանները, խնամքով պահպանել դրանք և տպագրել։ Նա հորդորում է հայերին զբաղվել հնագիտական աշխա¬ տանքներով, հետազոտել ձեռք բերված նյութերը և այլն։ Ի վերջո Մեսրոպ Տիրատուրյանը խորհուրդ է տալիս' մշակութային և նյութական՛ արժեքների հայտնաբերված նմուշների հիման վրա ստեղծել հայ ժողովրդի գիտական պատմությունը, իբրև ազգությունը հզորացնելու «ամենամեծ և զորավոր հնարներիր մինը» (էջ 194)։ Էջ 195, տ. 12. «Հահաիւապատում» գիրքը սկիզբն գնում է քրիստոնեական հայոգ մատենագրության — «Հաճախապատում» — ճառերի ժողովածու, որն ըստ ավանդույթի վե¬ րագրվում է Գրիգոր Լուսավոր չին։ Գիտնականների զգալի մասը, սակայն, գտնում է, որ՛ այդ ժողովածուն Մեսրոպ Մաշտոցի գրչի արգասիքն է։ Էջ 199, տ. 11 —12. . ,.ինչո'ւ համար լուո մնացինք կարդալով... Ջերքեզյանցի հսւյհո- յությունքը — «Հյուսիսափայլի» դեմ տպագրված բանավիճային հոդվածների առատության մեջ առանձնահատուկ կրքով աչքի են ընկել Նազարյանի երդվյալ հակառակորդ, ժամանա¬ կի հետադեմ մտավորականության ներկայացուցիչ Հովսեփ Չերքեղյանի հոդվածները.* Ապրելով Մոսկվայոլմ, որտեղ նա ի մոտո ծանոթ էր և' «Հյուսիսափայլի» շրջանակեի գոր¬ ծիչներին, և' «ճռաքաղի» խմբագիրներին, Չերքեզյանը մշակում է պայքարի հիմնավոր մեթոդների մի ամբողջ սիստեմ։ Պետք է ենթադրել, որ նա այդ գործին ձեռնամուխ էր եղել դեռևս 50 ֊ական թվականներից, երբ սկսում են հրատարակվել Նազարյանի աշխատու¬ թյունները։ Տիրապետելով մի շարք եվրոպական լեզուների, նա հնարավորություն ուներ օտարալեզու սկզբնաղբյուրների հետ համեմատելու Նազարյանի գրքերը, որոնք հետա¬ գայում անարդար կերպով համարում է սոսկ թարգմանություններ, «Վարդապետարան կրոնի» գրքի Թագերի հիման վրա Նազարյանին հռչակում լութերական և այլն։ «Հյոլ- սիսափայլի» տպագրությունը Չերքեզյանին նոր հարձակման առիթ է տալիս, և նա վըճ- ոում է իջնել հրապարակախոսության ասպարեզը։ Այսպես, «Մեղու Հայաստանի» թերթի I860 թ. Л? 13-ոլմ, որի մասին տվյալ դեպ¬ քում խոսում է Կոմս էմմանոլելը, Չերքեզյանը զետեղում է մի հոդված, խմբագրին ուղըզ- ված կից նամակում հայտնելով այն միտքը, թե քանի որ «Հյուսիսափայլր» «դուրս է եկեք ամենևին պատշաճավոր խոսակցության սահմաններից», ապա ինքը վճռել է հրա պա¬ րտկել իր կարծիքը Նազարյանի գրվածքների մասին։ Առաջին հոդվածի հենց մուտքի խոսքում Չերքեզյանը վարկաբեկում է Նազարյանիս, նրան ներկայացնելով իբրև անուսում, սնապարծ, լոլթերամիտ, «լեգվագևա լեզվագար? 410