Այս էջը սրբագրված է
պպանծալի գործ խափանման «Հիւսիսափայլ» անուանեալ վնասաբեր և ազգակործան օրագրին» (էջ 188)։
Հենց այս օրերին էլ Չերքեզյանը պայքարել է գրաքննական կոմիտեից ստանալու Մոսկվայի հաչ գրականության գրաքննիչի պաշտոնը, բայց այդ նրան չի հաջողվել (տե'ս (Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, էջ 756)։ Պետք է ենթադրել, որ այդ գործում իրենց գրական դերն են կատարել Պետերբուրգի վարչական շրջաններին մոտ կանգնած հայ գոր- ծիչներ Մ. Բերոյանը և Կ. Եզյանը։ Հայտմի է, որ սրանցից աոաջինը հատկապես, մեծ ջանքեր է գործադրել փակվելու վտանգից «Հյուսիսափայլը» փրկելու համար։ Էջ 199. տ. 16. ...հուդաբաշևի «Обозрение Армении» մակագրով գործի վերա — Տե' и (Обозрение Армении в географическом, историческом и литературном отноше¬ ниях», собрал и составил А. Худобашев, Санктпетербург, 1859. տ. 18—20. Մեզ գրում են, թե ո՛ր գանցառության սլաւոհաոով չմերժեցինք լուրերը, որ... հրատարակեց տեր Մանդինյանցի «Մեղուի» մեջ—Ինչպես երևում է և մեր նախըն- թաց ծանոթագրություններից (էջ 363, 389— 390), հատկապես 1860 թ. Զ․ Մսերյանը- (Սկայորդի) պարբերաբար թղթակցում էր «Մեղու Հայաստանի» թերթին։ Այստեղ նա երևում էր «Ազգային տարեգիր» բաժնում և ներկայացնում էր մոսկովյան հայկական կյանքի նորույթները։ Ի թիվս այլ լուրերի, 1860 թ. մարտին Սկայորդին հայտնում էր, որ «Հուսիսափայլի» հրատարակությունն ուշանում է և, հավանաբար, այն կդադարի, «որովհետև, ինչպես ասում են՝ բաժանորդը չկան, և Կոմս էմմանոլելն այսուհետև՝ չգիտեմ ինչ պատճաոավ, չէ կամենում գործակից լինել հրատարակչին» («Մեղու Հաաստանի», I860, M 12, էջ 93)։ Նույն թերթի 17-րդ համարում նա հայտնում է «Հյուսիսափայլի» աոաջին համարի տպագրության լուրը և հաղորդում է բովանդակությունը։ Հենվելով Նազարյանի բողոք- ների վրա, Զարմայր Մսերյանը նշում է, թե, հավանաբար, ճիշտ է իր ծանուցած լուրը՝ «որպես թե Կոմս էմմանոլելը ասուհետև գործակից լինելու չէ' պ. Նազարյանցին» (էջ 130)։ Այս նույն թղթակցության մեջ նա չարախնդորեն հայտարարում է, թե Անանիա Սուլթանշահը «Հայոց ազգի լուսավորիչը» թարգմանել է «Սովրեմեննիկ» ամսագրից և կասկածի տակ է առնում «Հյուսիսափայլի» «մյուս հոդվածների հեղինակական գրված լինելը» (էջ 131)։ տ. 27—28. ...հարևանցի քերվելով ագգային խնդիրների մոտից — թեև «Հյուսիսա- փայլը» հրատարակվում էր Մոսկվայում և հայկական կենտրոններից հեռու գտնվելով չէր կարող անմիջաբար լուսաբանել հայ գավառների կյանքը, րաչց և այնպես ամսագրի հրապարակախոսությունն ամբողջովին տոգորված էր ազգային կյանքի վերածնության գաղափարով։ Թե' «Հյուսիսափայլը», թե' Կոմս էմմանուելի «Հիշատակարանը», ինչպես հաստա¬ տում է և Նալբանդյանը, «կարելի եղածի չափ» պարապում էին «ազգային բաներով» և շարունակ ուշադրության կենտրոնում պահում ազգային շահախնդրությունները։ «Հյուսիսափայլի» խմբագրությունն աշխատում էր զոհաբերությունների գնով և մշտական պայքարի մեջ էր այլևայլ արգելքների դեմ։ Խմբագրությունը պետք է հաշվի նստեր նաև ցարական գրաքննության հետ, մի բան, որ մոռանում էին ամսագրին մեծ պահանջներ ներ¬ կայացնող անձինք։ Էջ 200, տ. 25—26. ...«Քերականության» վերա, որ պ. ՉերքեԶյանցբ հրատարակել էր-Պարզավծ չէ, թե որտեղ է տպագրվել Չերքեզյանի այս դրախոսությունը։ տ․ 33-34․ ․․․այդ քննության հեղինակը եղել է ո՛չ պ․ Չերքեզյանը, այլ Սալլանթյան