Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ, թե գտանվում եմ Հունաստանի մեջ... մի սարի վերա... Հետո ինքս ինձ գտա Հունական աստվածների Ոլիմպոսի վերա։ Մի փոքր ժամանակից հետո լսում եմ որոտմունք, թնդյուն, և ահա Արամազդը երևում է յուր գահի վերա լուսափայլ ամպերի քամակից... Ամպերը կամաց կամաց ցրվեցան և տեսանում եմ դարձյալ Արամազդը․ բայց մարդու միսը վերան փուշ փուշ է լինում, Արամազդի երեսը տեսանելով։ Գոռում է, աղաղակում է նա, բայց ինչպես տեսանում եմ, կռիվը Աթենասի հետ է։

— Իմ շանթե՛րը,— գոռում է Արամազդը,— ո՞ւր են իմ շանթերը։

Աթենասը շնորհալի կերպով, քաղցր ժպիտը շրթունքների վերա պատասխանում է.

— «Հայրի՛կ...»

— Իմ շանթե՛րը,— որոտում է Արամազդ։

— Քո շանթերը, հասած են յուրյանց նպատակին.— ասում է Աթենաս։

— Ի՛նչպես։

— Ի՛նչ բանի համար պահում ես դու այդ շանթերը, ո՞չ ապաքեն չարագործ մարդիկ պատմելու համար։

— Այո՛։

— Ես պատահեցա մի չարագործի, որ վերատեսուչ էր Հնդկական բրամինների, որ անարգում էր հրապարակով քո դուստրը, որ մահու չափ հալածում էր ինձ։ Ես գործ դրեցի այն բոլոր շնորհքը, որ քո ուղեղից ծնանելով ստացել էի, բայց երբ տեսա, որ կամակոր է դարձյալ և կամի իմ հետ պատերազմ բանալ, եկա Ոլիմպոս։ Դուք լսում էիք այն միջոցին Աստղկի հաճոյախոսությունքը։ Հանկարծ ականջիս հասավ սորա բարեխոսությունը այն սևահոգի, սևագլուխ և սևադեմ չարագործի մասին, որ միշտ զոհ էր բերում Աստղկին և բուրվառ էր ձգում նորա որդուն... Չդիմացա այս անարգությանը և խլելով այն բոլոր շանթերը, որ կիկլոպները պատրաստել էին մի ամբողջ ամսի համար, հասա այն չարագործ բրամինապետին, մինչ նա մի հարուստ և ազնվական հնդկացու մոտ հյուր էր գնացած։ Ներս մտա այնտեղ իմ սպասավորի կերպարանքով, շանթերդ պահել էի վահանիս տակ, որ անտեսանելի էր նորան, և դարձյալ լսելով նորա հիմար ընդդիմախոսությունքը, արձակեցի, հա՛յր, քո շանթերը, որ այժմ նորա փորի մեջ պատճառում են այնպիսի հրայրյացք, որպիսի չէր պատճառել հունական բանակի հուրը Ագամեմնոնի կառավարությամբ բացված Տրոյայի վերա։

— Ի՛նչ մարդ է այդ, Ճակատագիր,— որոտաց աստվաձների հայրը