Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թվ.- — 54 մեր թվ.), գիտնական, փիլիսոփա, քրիստոնեական գաղափարախոսության սկզբնավորողներից մեկը։ V դարում թարգմանված նրա 14 աշխատություններից 7-ը պահպանվել են միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ:

տ. 2. ...Ս. Եփրեմի— Եփրեմ Ասորի, IV դարի ասորի մատենագիր: Դեռևս V դարում նրա գրեթե ամբողջ ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն։ Այդ գործերի մի մասը պահպանվել է հայերեն թարգմանությունների շնորհիվ:


տ. 2. ...Հովնան Ոսկեբերանի — (354—407) Նշանավոր հույն եկեղեցական գործիչ և աստվածացան։ V դարում հայերեն թարգմանվել են նրա գրեթե բոլոր գործերը, Որոնցից մի քանիսի հունարեն բնագրերը կորած են համարվումում:

տ. 24 — 25. ...Հակոբ Մծթնա հայրապետի քարոզները—Խոսքը Հակոբ Մծբնա հայ-րապետին վերագրված «Զգոն» կոչված գրքի մասին է, որի իսկական հեղինակը IV դարի ասորի մատենագիր Ափրահատն է։ Գիրքը հայերեն է թարգմանվել V դարում։

տ. 26—27. ... հայրենիքից վտարված ասորական քահանաները—Հավանաբար խոսքը վերաբերում է այն ասորի նեստորական գործիչներին, որոնք թափանցել են Հայաստան և փորձել են տարածել նեստորական աղանդը։

տ, 28. ...թարգմանեցին Մանեսի — Մանես անվան տակ հավանաբար նկատի ունի մանիքեական ուսմունքի հիմնադիր Մանիին։

տ. 28. ...Թեոդորոս Մսպսուեսսւացու հերձվածական գրքերը — աղանդավոր Նեստորի ուսուցիչը, որի աշխատությունները քրիստոնեական եկեղեցին մերժել է միջնադարում։ Նրա աշխատությունների որոշ հատվածներ հայտնի են՝ հակառակորդների գրքերի մեջ պահպանված մեջբերումների ձևով:

տ. 32. ...Տիեզերական պատմության թարգմանությունը — XII դարի գործիչ, Անտիոքի Հակոբիկ եկեղեցու պատրիարք Միխայել Ասորու «Տիեզերական պատմությունը» թարգմանվել է 1248 թ.։

տ. 33. ...խոսում Գրիգոր Աբուլ-Ֆարաշը— ասորի պատմիչ, որ ստեզծագործել է նաև արաբերեն։


                            ՀՐԱՇԱՓԱՌ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ 
                                (էջ 264) 

Տպագրվել է' «Մեղու», 1860, 10/XII, N 118, էջ 269—270, Ս. Շահբեգ ստորագրությամբ։ Առաջին անգամ մտցվել է Մ. Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մեջ 1947 թ.։ Արտատպվում է «Մեղու» պարբերականից։

Այս հոդվածի գրության համար առիթ է ծառայել արևմտահայ հետադիմական գործիչ Հովհաննես Տերոյենց Չամուոճյանի «Ապացույցը ավետարանական պատմության» հոդվածը, որի հեղինակը հայ ընթերցողին պարտադրում էր քրիստոսի ուսմունքը ընդունելուն զուգընթաց հավատալ նաև դևերի և կախարդության գոյությանը։ Խոսելով սուրբ Վայրերի հետ կապված ավանդությունների մասին, Չամուոճյանը տողատակի մեկնաբանություններում հայտնում է այն միտքը, թե հրաշքներին չհավատացողները չեն կարող ընդունել և սատանաների գոյության անվերապահ փաստը։ «ԺԸ դարուն գաղղիացի փիլիսոփաները,— գրում է նա,— կախարդությունը սուտ և անհնար բան ըլլալ հրատարակեցին նե, միտքերնին դիվաց գոյությունը ուրանալ, և ասով քրիստոնեական հավատո ճըշմարտությունը ի հիմանց խախտել էր» («Երևակ», 1860, N 85, էջ 7):