Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և փաստական հրատարակության օրերը (հուլիսի 1֊ի տարեթվով լույս տեսնելիք 85 համարը տպագրվում է նոյեմբերի 30-ին)։ Հատկանշական է, որ նրա պարբերաթերթի հետագա համարները նույնպես տպագրվում են մեծ ուշացումով, երբեմն զավեշտական վիճակի մեջ գնելով խմբագրին։ Այսպես, «Մեղուի» դեկտեմբերի 20-ի համարում տպագրված Նալբանդյանի նամակին «Չամուռճյանը պատասխանում է օգոստոսի 1-ի թվականը կրող «Երևակի» 87 համարում, որն իրապես տպագրվել էր 1861-ի հունվարի վերջին, դառնալով Սվաճյանի ծաղրի առարկան (տե՛ս «Մեղու», 1861, № 124)։

Էջ 265, տ. 28. ...որի հիվանդությունն էր սիլլաների, քաջերի, դևերի և կախարդության հավատալ-Ըստ Ղ․ Ալիշանի, յուրաքանչյուր ազգի հին կրոնների մեջ հիշվում են բանական և հոգեղեն էակներ, որոնք քրիստոնյաների մոտ դասվում են հրեշտակների և դևերի կարդը։ Հրեշտակներից են պայքը. սրանք պատկերվում են իբրև մարդանման էակներ՝ անասնական որոշ կողմերով (այծի սրունքներով և եղջյուրներով)։

Հայկական գլխավոր կրոնական էակներից է քաջը, որի անունը գործածվում է հոգնակի ձևով՝ քաջք և համապատասխանում է արաբական ջին կոչվածին։

«Ավելի հատուկ և ծանոթագույն անուն չարաց՝ հայտ է ամենուս մեր լեզվի մեջ դևն, որ թեև նույն համարի ընդ սատանայի՝ ի խոսս, բայց սա անոնց գլխավորն է իբրև իրեն պաշտոնեից, և իշխան դիվաց կոչի» (Ղ․ Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1910, էջ 207, 227)։

տ. 33. ...Ջալալյան Սարդիս եպիսկոպոսի — Տե՛ս սույն հատորի ծանոթագրությունները, էջ 373:

Էջ 266, տ. 1—2. Բացթողումը հեղինակինն է։

տ. 18. ...Նորին մռայլության Տեր Բեհեղզեբոսլի-Դևերի իշխան (եբրայական Բաալ-իշխան և զեբուբ—ճանճ բառերից). հրեական չար ոգին, դևը։ «Հրեայք բեհեղզեբուղ կոչեին յանուն փղշտացվոց չատվածույն, իբրև տեր աղտեղությանց» (Ղ. Ալիշան, նշված աշխ., էջ 229):

տ. 28. ...Արուսյակի առաջին կարգի ասպետությունը-Արուսյակ՝ Վեներա մոլորակի անվանումը (պահլավերեն՝ սպիտակ, լուսափայլ)։ Փոխաբերական իմաստով նշանակել է նաև սատանա, որը զրկվել է իր երբեմնի պայծառությունից (Լյուցիֆեր)։

տ. 35. ...նույնիսկ «Գործք Աոաքելոցը»-Նոր կտակարանի գրքերից մեկը, որտեղ պատմվում է առաքյալների գործերի մասին։

Էջ 267, տ. 5. Ասմոդեյ-Չար ոգի, դև։

տ. 7. Արտավազդ-Նկատի ունի հայ հին առասպելաբանության հերոս Արտավազդին, որը, ըստ որոշ տարբերակների, ուներ դիվային ծագում և ի վերջո շղթայակապ նետվեց Արարատ լեռան խորխորատները։

տ. 11. Բացթողումը հեղինակինն է։

ՆԱՄԱԿ «ՄԵՂՈԻԻ» ԽՄԲԱԳՐԻՆ (էջ 268)

Տպագրվել է՝ «Մեղու», 1860, 20 /XII, № 119, էջ 273—276, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ։ Առաջին անգամ մտցվել է Մ. Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մեջ 1947 թ.։ Արտատպվում է «Մեղու» պարբերականից։

Նամակի գրության շարժառիթը կապված էր Վանի Կտուց անապատի նախկին առաջնորդ