Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պողոս վարդապետ Միքայելյանի անարժան վարքագծի և այդ հարցում կրոնական ժողովի բռնած անհետևողական դիրքորոշման հետ։

Դեռևս մինչև Նալբանդյանի առաջին այցը Կ. Պոլիս, Վանի հասարակությունը բազ¬ մաթիվ դիմումներ էր հղել պատրիարքարան, նրա ուշադրությունը հրավիրելով Պողոս կրոնավորի զանցանքների, ապօրինությունների և անբարոյական արարքների վրա։ Պողոսն առժամանակ հեռացվել էր պաշտոնից, ճեմում էր Կ. Պոլսում կամ մեկնելով Վան` ահաբեկում իր դեմ ստորադրություններ հավաքող վանեցիներին։ Նրա գործի քննությունը շարունակ ձգձգվում էր։ 

1860-ի ամռանը Հ. Սվաճյանը «Մեղուի» էջերում հրապարակում է խմբագրության ստացած անստորագիր նամակներից մեկը («Վանեցի Պողոս վարդապետը»), որի հեղինակը պահանջում էր այդ կրոնավորի հարցի քննարկման ժամանակ հաշվի առնել և այն բոլոր ամբաստանությունները, որոնք Վանի և շրջակայքի գյուղերի բնակիչները ուղարկել էին պատրիարքարան («Մեղու», 1860, № 100)։

«Մեղուի» հաջորդ համարում տպագրված «Վանեցվոց գործը» հոդվածում Սվաճյանը նկարագրում է Վանի իրադարձությունները' կապված տեղի առաջնորդի ընտրության ե Պողոսի օգտին նրա կողմնակիցների ծավալած գործունեության հետ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին «Մեղուն» կրկին անդրադառնում է վանեցիների հարցին և հայտնում, որ Պողոսի գործի քննության համար Ազգային ժողովը խառն հանձնաժողով է կազմել («Վանեցվոց գործին վրա», «Մեղու», 1860, № 112)։

Սակայն, դեռ չէր հասցրել հանձնաժողովը քննել նյութերը, երբ «Մեղուն» հայտնում է Կ. Պոլսից Պողոս վարդապետի փախուստի լուրը (№ 114, 30/X)։ Սվաճյանն արդարացի զայրույթով էր արտահայտվում քաղաքական և կրոնական ժողով ների դանդաղաշարժության և անպատասխանատու ընթացքի մասին, որով հնարավորություն էր տրվել հանցագործին, որ նա «ուզած կողմը փախչի» (էջ 233)։

Հ. Սվաճյանը Պողոս վարդապետի հարցին անգրագառնում է մեկ անգամ ևս, դեկտեմբերի 10-ին, երբ կրոնական ժողովն իր խոսքն ասել էր՝ Պողոսին ժամանակավորապես արգելելով հոգևոր պաշտոն կատարել։ «Մեղուի» խմբագիրն ըմբոստանում էր այս անվըճռական, կիսատ-պռատ որոշման դեմ, և ի մի բերելով իր ձեռքի տակ եղած փաստերը, մեկ առ մեկ թվարկում էր Պողոսի կատարած հանցագործությունները։ Ավելին, ելնելով ազգի շահերից, Սվաճյանի «Մեղուն» իր սեփական դատավճիռն էր արձակում նրա մասին։ Ըստ այդ վճռի՝ «Մեղուն» Պողոսին զրկում էր եկեղեցական աստիճանից և եկեղեցիներում հոգևոր պաշտոն վարելու իրավունքից։ Միաժամանակ թերթը կոչ էր անում հայ հասարակությանը՝ առաջիկա տաս օրվա ընթացքում իրենց ստորագրությունները դնել այդ վճռի տակ (տե՛ս «Վանցի Պողոս եղբայրը» հոդվածը, «Մեղու», 1860, № 118)։

Սվաճյանի այս մարտական ելույթը դեմոկրատական իր հնչեղությամբ և քաղաքացիական կրքով հայ հրապարակախոսության պատմության բացառիկ էջերից մեկն է։ Այն խորապես հուզում է արևմտահայ հասարակության առաջավոր գործիչներին և զայրացնում պատրիարքարանի ղեկավարությանը։ Պատրիարքը բանադրում է համարձակ գործչին, որը հանդգնել էր Պողոս վարդապետի վերաբերյալ հանած իր վճռով «հափշտակել» պատրիարքարանի իրավունքը։

Իրերի դրությունն ստիպում է Սվաճյանին իր թերթի էջերում խնդրել պատրիարքի ներողամտությունը։ Սակայն, նա միաժամանակ ավելացնում է, որ եթե, հիրավի, կրոնական ժողովը և պատրիարքը Պողոս վարդապետին թույլատրեն կրկին երևալ եկեղեցիներում, ապա «Մեղուն» նրան մարդ չի ճանաչի և Ազգային ժողովն ստիպված կլինի
                                                                   435