Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահ) բառը թերթում տպագրվել է խրտվիլակ ձևով, Չամուռճյանին առիթ տալով ծազորելու Նալբանդյանի գրելաձևը։ «Նալբանդյանի մեկ նամակին վրա» հողվածում անդրադառնալով «խրտվիլակի» հարցին, Չամուռճյանը նշում է, թե ոմանք կարող են կարծել, որ Նալբանդյանը դիտմամբ է դրել խրտվիլակ, ծաղրելու համար թղթապահ հոգևորականներին: Այնուհետև մեծահոգաբար ավելացնում է, թե ինքն այգ կարծիքին չէ, որովհետև նամակը չի կրում Շահբեգի ստորագրությունը, «վասնզի այդպես անհամ կատակներուն այն ստորագրությունը կըվայլե. Նալբանդյանցին ստորագրությունը գիտնական նամակներու տակ կ'ըլլայ» («Երևակ», 1860, № 87, էջ 97)։

«Չքնաղ հյուրընկալություն» հոդվածում Սվաճյանն ստիպված էր Չամուռճյանին երկրորդ անգամ հայտնել, որ թյուրիմացության պատճառը տպագրական սխալն է։ Չամուռճյանի հեգնական տոնը Սվաճյանը համարում է ոչ տեղին, «քանի որ,— գրում է նա,—֊ հայտնի է, թե այն նամակին և անկե զատ մինչև այսօր հայերեն վսեմ գրվածքներու հեղինակը խարտավիլակ բառը չգիտցած չկրնար ըլլալ» («Մեղու», 1861, № 124, էջ 34)։

Հայտնի է, որ նալբանդյանը ևս «Երկու տողում» խոսելով վերոհիշյալ հարցերի շուրջը, տողատակի ծանոթությամբ անդրադառնում է տպագրական այդ սխալին, որը Չամուռճյանը «մատին փաթեթ էր շինել» (տե'ս ԵԷԺ, III հ., էջ 22)։

տ. 32—34. «Ես դնեմ ձեռս ի վերայ սորա և դուք ամենեքին աղօթս արարէք, որպեսզի արժանի լինից ի սա զաստիճան fահանայութեան անարատ պանել»—տե'ս Մաշտոց, նշվ. աշխատ., էջ 40: Բնագրում՝ «Ես դնեմ զձեռս ի վերայ սորա, և դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արձանի լիցի սա...», այնուհետև ինչպես շարունակության մեջ:

էջ 273, տ. 21—22. «...ասասչիր եկեզեցւոյն և եթէ եկեղեցայն ոչ լոփցէ, եղիցի քեդ իթրև դհեթանոս»—Տե'ս Աւետարան ըստ Մատթեոսի, ԺԸ, 17։ Բնագրում՝ «...ասասջի'ր եկե- ղեցլո ջ։ Ապա թէ և եկեղեցւո յն ոչ լոլիցէ, եղիցի քեզ իբրև զհեթանո'սն և զմաքսաւոր»։

տ. 27. «Մեղուն» խնդրում էր ազդի անդամների կարծիքբ, յուր վճւփ մասին—նկատի ունի «Վանցի Պողոս եղբայրը» հոդվածում Սվաճանի հրապարակած դատավճիռը՝ Պողոս վարդապետի մասին։ {{Վերնագիր

(է։ 27Տ) Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ» 1861, № 9, էջ 221—225, Ա. Ա. Ե... ստորագրությամբ։ նալբանգյանին է վերագրվել և մտցվել նրա Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մեջ 1947 թ.։ Արտատպվում է նույն հանդեսից։ Հետագայում, հենվելով լեզվական առանձնահատկությունների վրա, կարծիք է հայտ- նըվել, թե հոդվածը չէր կարող պատկանել Նալբանդյանի գրչին, այլ գրել է նալբանգյանին և «Հյուսիս ափ այլին» մոտ կանգնած գործիչներից մեկը, «որը նալբանդյանի բացակայու¬ թյան շրջանում հակառակորդներին հարվածելոլ անհրաժեշտությունից դրդված իրեն իրա¬ վունք է վերապահել ազատ կերպով օգտվելու ոչ միայն մեծ հրապարակախոսի բանավի- ճային միջոցներից, այլև արտագրել է նրա ֆելիետոններից մեկի մի հատվածը» (Մ. Մխի- թարյան, <րՀյուսիսափայլ» ամսագիրը», 1958, էջ 66)։ Օակայն նամակի հանգամանալից քննությունը մեզ բերում է այն համոզման, որ իրավացի է եղել նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի նախորդ հրատարակության խմբագրությունը, այն վերագրելով մեծ հրապարակախոսին։ Ւսկապես, բանավիճային պայքարի բովում ստեղծված այդ նամակ-ֆելիետոնը գրված է նալբանդյաՄ-բանավիճողին 438