Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անում Նալբանդյանի և Նազարյանի կարծեցյալ գժտության մասին և այլն, Նույն թվականին է, որ Մանղինյանը լայն ասպարեզ, է տալիս ռեակցիոն գործիչ, գրաբարամոլ Հովսեփ Չերքեզյանին իր մեծածավալ հողվածները տպագրելու Նազարյանի դեմ։

Երբ Միքայել Նալբանդյանն իր արտասահման ուղևորության առիթով գալիս է Թիֆլիս «Մեղվի» 7 համարներում շարունակաբար տպագրվում էր Ձերբեզյանի «Նազարյանը և նորա նշանակությունը հայոց գրականության մեջ» հողվածաշարը (№ 31 — 37)։ Այդ օրերին «Մեղուն» Նալբանդյանին մատուցում է և այլ անակնկալներ։ «Հույսիսափայլի» դեմ տպագրված զանազան մանր-մունր հոդվածների կողքին, 43-րդ համարում Մանղինյանը զետեղում է Ջ՝ Մսերյանի հոդվածը' «Հյոլսիսափայլի» 10-րգ համարում տպագրված Նազարյանի «Մենդելսոն, Լեսսինգ և Լավատեր» հոդվածի մասին։ Մսերյանի ահազանգից հետո, հայտնի է, որ մի կատաղի արշավանք է սկսվում «Հյոլսիսափայլի» դեմ։ Այդ նույն 43֊րդ համարում տպագրվում է Հախ֊վերդի Հախ-Նազարյանցի բանաստեղծությունը («Հայաստան, խեղճ իմ Հայաստան»)։ Որ բանաստեղծությունը բացահայտորեն ուղղված էր Նազարյանի դեմ, այդ երևում է հենց հեղինակի գրական կեղծանունից (Հախ-վերդի Հախ-Նազարյանց' Թուրքերեն նշանակում է Նազարյանցի պարտքը վերադարձնող, այսինքն' Նազարյանցին պատասխանողի : Բանաստեղծը կրկնում էր Նազարյանի այն ընդդիմախոսներին, որոնք գտնում էին, թե Հայաստանի «անարժան որդիք», այդ թվում և Նազարյանը, վարկաբեկում են իրենց «անբախտ հայրենիքը», չեն գնահատում նրա պատմական և բնական արժանիքները, նվաստացնում են հայերին։ Մասնավորելով խոսքը, «Մեղվի» հանգահյուսը ծաղրում է Նազարյանի աշխարհաբարով գրված գրքերը, նրան մեղադրում օտարասիրության մեջ։ Հենց այստեղ էլ նա Նազարյանին հակադրում է հայ ագգի փառքի և վշտերի երգիչներին, «հայրենյաց որդիներին», ի պատիվ որոնց «կեցցե» է բացականչում։

Ահա այս պարագաներում է, որ Նալբանդյանը վճռում է պատասխանել Ատ. Մանդինյանին և նրա գործակիցներին: Դրան նպաստում էր նրա' Թիֆլիսում գտնվելու բարեպատեհ առիթը։ Դժբախտաբար, Նալբանդյանի կենսագրության թիֆլիսյան շրջանը շարունակում է մնալ մեր բանասիրության առավել մութ հարցերից մեկը։ Մենք շատ ավելի բան գիտենք նրա Կ. Պոլիս կատարած այցելոլթյոլնների, այդ օրերի նրա կյանքի և գորշծունեության մանրամասների վերաբերյալ, քան Թիֆլիսում 1860 թ. աշնանը անցկացրած օրերի մասին։

Ո՞ւմ հետ է հանդիպել նա Թիֆլիսում, որտե՞ղ է իջևանել, ի՞նչ շփումներ է ունեցել ժամանակի գործիչների հետ, և նրանից ինչ ազգակներ են ստացել վերջիններս. ..։ Բացի մի քանի անորոշ և կցկտուր հուշերից, ոչինչ չի հասել մեր սերնդին։ Կարելի է միայն ենթադրել, որ Թիֆլիսի բարեկամների շրջանում Նալբանդյանը, ի թիվս այլ հարցերի, մոտիկից ծանոթացել է և «Մեղու Հայաստանի» թերթի խմբագրության գործերին, լսել է Մանդինյանի մանկավարժական անփառունակ գործունեության հետ կապված որոշ պատմություններ, տեղեկություններ է ձեռք բերել Մանդինյանի թերթի աշխատակից, բանաստեղծ Պ. Մադաթյանի և այլոց մասին և այդ նյութերն օգտագործել իր այլաբանական նամակում։ Ա. Ա. Ե.-ի նամակը, այսպիսով, գրված էր անհրաժեշտության բերումով և ընթերցողներին ցույց էր տալիս «Հյուսիսափայլի» հակառակորդների մտավոր ո։ բարոյական սնանկությունը։ Նամակի առաջին բաժնում Նալբանդյանը ծաղրում է Մանդինյան-մանկավարժի դըպրոցի ուսուցման սխոլաստիկ մեթոդները, նրա տգիտությունն ու շահամոլությունը։ Երկրորդ