գործադրության մեջ է մտնում մի շարք աղճատումներով և նորամուծություններով, ի վնաս կանոնադրության՝ ի սկզբանե ունեցած դեմոկրատական ուղղվածության։
1860—61 թթ. պոլսահայ լուսավորչական համայնքում տեղի ունեցած բուռն իրադարձությունները ըստ ամենայնի հասկանալու նպատակով, Թուրքիայում ռուսական դես պան Ա. Բ. Լորանով-Ռոսաովսկին հանձնարարում է Կ. Պոլսում գտնվող Մ. նալբանդյանին՝ կազմել մի տեղհկագիր այդ անցքերի մասին։ նալբանդյանը գրում և 1861-ի դեկտեմբերի վերջին դեսպանին է ներկայացնում «Армяно-грегорнанская общица в константннополе» («Պոլսահայ լուսավորչական համայնքը») խորագիրը կրող ռուսերեն տեղեկագիրը, որում որոշակիորեն դրսևորվել է նրա զգայուն վերաբերմունքը արևմըտահայերի ծանր կացության նկատմամբ։ Հաշվի առնելով նրանց դրության վատթարացումը Թուրքիայում և կաթոլիկ ու բողոքական միսիոներների գործունեության աշխուծացումը հայ լուսավորչականների շրջանում, Նաւբանդյանը, տեղեկագրի ընձեռած հնարավորությունների սահմաններում․ ձգտում է գեթ հնարավորին չափ, ռուսական կառավարության բարյացակամ միջամտության ճանապարհով բարելավել իր հայրենակիցների վիճակը։ Այս առումով մեծ կարևորություն է ներկայացնում նրա այն հայտարարությունը, թե «հայերը ամբողջ Թուրքիայում տրամադրված են Ռուսաստանի օգտին, և եթե ռուս կառավարության կողմից ցույց տրվի նրանց թեկուզև ամենափոքր օգնությունը, այն ժամանակ ֆրանսիական և անգլիական կառավարությունները կզրկվեն նրանց վրա ներգործելու հնարավորությունից, հետևաբար և կանգ կառնի նրանց կրոնի և ազդեցության պրոպագանդը» (տե՛ս սույն Հատորի մեջ, էջ 326)։
Լոբանով-Ռոստովսկին նկատի ունենալով Կովկասի հայության սերտ առնչությունները պոլսահայերի հետ, այլև այն պարագան, որ Կ. Պոլսի դեպքերը «նոuյնիսկ մի հայտնի չափով ազդել [են] նրա վրա», տեղեկագրի մի օրինակը կից դրությամբ ուղարկում է Կովկասի փոխարքայի տեղակալ իշխան Գ, Դ. Օրբելիանիին։ Խոսելով Կ. Պոլսում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նա Օրբելիանիի ուշադրությանը հրավիրում է այղ դեպքերի վրա, անվերապահ վստահությամբ արտահայտվելով նալբանդյանի դրությանճշմարտացիության մասին։ Դեսպանը, սակայն, աոարկելով նալբանդյանի այն տեսակետին, թե Բ. Դուռը իր կամքն է թե լա դրել հայ գործիչներին և անոլզղակիորեն միջամտեq համայնքում ծայր առած խառնակություններին, այնուամենայնիվ հաստատում է հետևյալը, աանկասկած է, որ Դուռը օգտվել է հայ լուսավորչական համայնքի ներքին անհամաձայնություններից և հոգևորականության խժդժություններից, երկու տարի առաջ հաստատված կանոնադրությունը ոչնչացնելու և իր տված արտոնությունները հետ խլելու համար, բայց չի կարելի ասել, որ նա ինքն է հուզել ամբողջ խնդիրը»(«Անտիպ երկեր», էջ 425)։
Տեղեկագրի երկրորդ օրինակը դեսպանն ուղարկում է արտաքին դործոց մինիստրություն, որտեղից այն հանձնում են Պետերրոլրգի «Կովկասյան կոմիտեի» տնօրինությանը։ Արտաքին գործերի մինիստրության ֆոնդերում' հետազոտողները չեն հայտնաբերել Օրբելիանիի պատասխան դրոէթը, բայց պահպանվել է «Կովկասյան կոմիտեի» 1862 թ. հունվարի 17-ի թվակիր գրությունը, որի հեղինակ, կոմիտեի գործերի կառավարիչ Վ, Բուտկինը առաջարկում է սպասել Օրբելիանիի պատասխանին։ Սակայն, մինչ այդ, նա անհրաժեշտ է գտնում բնութագրել տեղեկագրի հեղինակին «Նալբանդյանին ի մոտո ճանաչողներըդրում է նա,— խոստովանում են նրա ընդունակությունները, բայը ցավ են հայտնում, որ նա գործադրում է այդ ընդունակությունները ի վնաս իրեն և ազդին և դիմում ինտրիգների և այլ ոչ բարեվայելուչ միջոցների։ Ասում են, թե նա սիրում է
29-1154
449