Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջամտել ուրիշի գործերին և շարունակ ձգտում է ազդեցություն ձեռք բերելու հայերի մեջ եղած այլ և այլ կուսակցությունների վրա։ Ուստի, թվում է ինձ, լավ է նախազգուշանալ Նալբանդյան ի տված տեղեկություններին անպայման վստահանալուց» («Անտիպ երկեր», էջ 427)։

Այսպիսով, Նալբանդյանի կազմած տեղեկագիրը չի տալիս սպասված արդյունքը, և ռուսական կառավարության կողմից որոշակի քայլեր չեն կատարվում՝ արևմտահայության շրջանում եվրոպական միսիոներների ազդեցության դեմ պայքարի ուղղությամբ։

Էջ 321, տ. 19. ․․․հիշատակություն անդամ չկար - Խոսքը վերաբերում է արևմտահայերի Ազգային սահմանադրությանը, որն ընդունվել է 1860 թ. մայիսի 24-ին։

տ. 26. ․․․ ներկայացնում էր ազգը.- Այսինքն՝ ազգային ընդհանուր ժողովը, որը կազմված էթ 140 երեսփոխաններից, որոնցից 80 հոգին ընտրվում էր Կ. Պոլսի թաղերից, 20-ը՝ Կ․ Պոլսի եկեղեցականներից, իսկ 40-ը՝ գավառների ընդհանուր ժողովներից։ Ազգային ժողովը գումարվում էր երկու տարին մեկ անգամ, ապրիլի վերջին և աշխատում էր երկու ամիս շարունակ։ ժողովի խնդիրն էր պատրիարքի և կաթողիկոսի ընտրության անցկացումը, կրոնական և քաղաքական ժողովների անդամների ընտրությունը և դրանց աշխատանքների հսկողությունը, և այլն (տե՛ս Սարուխան, Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860-1910), Թիֆլիս, 1912)։

տ. 33. ․․․ բարձր հսկողությունը.- Այսինքն՝ քաղաքական ժողովը, որ կազմված էր 20 աշխարհական անդամներից։ ժողովը ղեկավարում էր ազգային քաղաքական քաղաքացիականJ ընդհանուր գործերը, ղեկավարում էր իր տնօրինության տակ գտնվող խորհուրդների աշխատանքները։
տ. 36. ․․․կրոնական գործերը. - Այսինքն՝ կրոնական ժողովը․ այն կազմված էր 14 հոգևորական պատգամավորներից և ղեկավարում էր ազգային-կրոնական գործերը։ 

Էջ 322, ա. 2. ․․․առանց սրա թույլտվության-Քաղաքական Ժողովի ղեկավարությամբ գործում էին մի շարք ազգային խորհուրդներ և հոգաբարձություններ, դրանցից էին՝ ուսումնական, տնտեսական, դատաստանական, վանորեից խորհուրդները t հիվանդանոցի, ելևմտից հոգաբարձությունները և այլն։

Էջ 323, տ. 7-8. Այդ տարեգրությունը․․․ 1779 թվին - Հայ տպագիր գրքի մատենագիտական ցուցակներում բացակայում է Երուսաղեմում 1779 թ. որևէ գրքի տպագրության փաստը։ Ինչ վերաբերում է Հովհաննես Հաննային, ապա նա ապրել է XVIII դարում. Երուսաղեմի Գրիգոր Շղթայակիր պատրիարքի աթոռակալն էր։ Գրել է Երուսաղեմի և նրա ուխտավայրերի պատմությունը (Գիրք պատմութեան սրբոյ եւ Մեծի քաղաքիս աստուծոյ Երուսաղէմիս)։ Հաննայի գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն, աոաջինը՝ 1731-ին, վերջինը՝ 1782-ին։

Էջ 325, տ. 15. ․․․Դոան ներկայացնելու համար-Ազգային սահմանադրությունը շրջանառությունից հանվեց 1861-ի հուլիսին և անցնելով «վերաքննության» բովից, խմբագրված կամ Նայբանդյանի արտահայտությամբ՝ «թլփատված», կիրառության մեջ դրվեց 1863-ի մարտի 17-ին։

Էջ 326, ա. 15—17. Հայ կաթոլիկ հովվապետ Հասունյանը․․․ միջամտությամբ-Հասունյան Անասնը (1809—1884) հայ կաթոլիկ գործիչ էր, Կ. Պոլսի հայ կաթոլիկ համայնքի երկարամյա պարագլուխը, որին հաջողվում է 1867-ին ստանալ Կիլիկիայի պատրիարքի և հայ կաթոլիկների ընդհանրական կաթողիկոսի տիտղոսը։ Իր բազմապիսի դավերի, խարդավանքների և մատնությունների համար առաջացնում է ժամանակի ոչ միայն լուսավարչական հայերի, այլև կաթոլիկ առաջավոր գործիչների և Մխիթարյան-