Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձնավորության։ Ընդ որում, այդ միտքը կրկնելով մի քանի անգամ, նա ինչ-որ հավաստիություն է տայիս խոսքին։ Այսպես, Մսերյանը գրում է. <<աստված կյանք և կարողություն տա ձեզ, պ. Վարշամյանց, և ձեզ, պ. թագ կացած հեղինակ». կամ՝ <<պ. Վարշամյանցը և նորա քարտուղար հեղինակը>>. «պ. Վարշամյանցը և նորա թագ կացած ընկերը»: Արդ, եթե Նազարյանի հեղինակ լինելու հանգամանքը բացառվում է, «Հյուսիսափայլ» ամսագրի՝ Մսրյաններին և <<բազմաց հայտնի» հեղինակը չէր կարող լինել մի երրորդական անձնավորություն։ Այդ օրերին «Հյուսիսափայլի» հանրաճանաչ հեղինակներից էր Միքայել Նալբանդյանը, որին և թերևս նկատի ուներ Զ․ Մսերյանը։ Այս ենթադրությունը, սակայն, չէր սպառի խնդիրը, եթե առկա չլիներ նամակ-фաստաթուղթը, այս բուռն վեճերի կենդանի պատճառը և առաջ քաշվող վարկածի հիմնական ապացույցը։

Վարշամյանցի ստորագրությամբ տպագրված ծրագրային նամակը թե՛ ժամանակի լեզվագիտական մտքի մակարդակի, և՛ թե լեզվաոճական հնարանքների առումով այնքան ամբողջական մի փաստաթուղթ է, որ դժվար է հավատալ, թե այն կարող էր գրել Բաքվի գործիչներից մեկը։ Թեկուզև առաջադեմ հայացքների տեր ու կրթված մի անձնավորություն, «Հյուսիսափայլից>> հեռու գտնվող թղթակիցը հազիվ թե կարողանար այդպիսի խորությամբ քննել «Հյուսիսափայլ»—<<ճռաքաղ» հակամարտության հիմքում ընկած առանցքային հարցերից մեկը՝ աշխարհաբարի զարգացման ուղիների խնդիրը։

Պետք է ենթադրել, որ 1860 թ. «Հյուսիսափայլի» խմբագրությունն ստանալով Սարգիս Վարշամյանցի նամակը, որի հեղինակը հավանաբար խնդրել էր պարզաբանել երկու պարբերականների լեզվական ուղղությունների հետ կապված որոջ հարցեր, Նազարյանը և Նալբանդյանը վճռել են օգտագործել այն և հրապարակել իրենց տեսակետները հիշյալ խնդրի մասին։ Այս դեպքում երկու գործիչները հանդես են եկել միասին, Մսերյանների լեզվական քազաքականությունը հիմնովին մերկացնելու վճռականությամբ։ Բանն այն էր, որ աշխարհաբար գրական լեզուն, հատկապես հյուսիսափայլյան գործիչների ջանքերով, բավականաչափ ձևավորվել էր և «ճռաքաղի» անմշակ ու աղավաղված աշխարհաբարը կարող էր ապակողմնորոշել հայ ընթերցողներին և խանգարել նոր գրական լեզվի հետագա առաջընթացին։

Սակայն, որովհետև այս նամակում քննարկվում էին նաև այնպիսի խոշոր պրոբլեմներ, ինչպիսիք էին գրաբարի և աշխարհաբարի փոխհարաբերության, գրաբարի և ժողովըրդական լեզվի հնության ու դրանց կրած փոխակերպումների հարցերը, Նալբանդյանի և Նազարյանի դրույթները նույնպես որոշ հարցերում չեն համընկնում։ Տողատակի ընդարձակ ծանոթություններում Նազարյանը ներկայացնում է և ի՛ր գրույթները, հանգամանորեն մեկնաբանում առաջ քաշված գիտական պրոբլեմները։ Երկու լուսավորիչների հարցադրումների հակասականությունը օրինաչափ երևույթ էր և պատմական ժամանակաշրրջանի ոգու արտահայտություն։ Նրանց քննության առարկա դարձած խնդիրները այնքան ծանրակշիռ էին և բարդ, որ դեռ երկար տասնամյակներ պետք է մնային լեզվաբանների ուշադրության կենտրոնում, առիթ տալով բաղում վեճերի և քննությունների։

Վարշամյանցի ստորագրությունը կրող նամակը գրված է բանավիճային այնպիսի ցայտուն և ինքնատիպ միջոցներով, նոր զարգացող գրական լեզվի դատի պաշտպանության այնպիսի նպատակասլացությամբ ու հրապարակախոսական կրքով, որ անկասկած է դառնում Մ. Նալբանդյանի ակտիվ մասնակցությունը նամակի վերջնական տեքստի ստեղծմանը։ (Այս մասին հանգամանորեն տե՛ս Մ. Մխիթարյան, Նորից Սարդիս Վարշամյանցի նամակի առթիվ, «Պատմա-բանասիրական հանդես», 1981, Jiff 3, էջ 243—2Տ2)ւ 455