Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկատի առնելով վերն ասվածը, ինչպես նաև այն, որ նամակի մեջ, տողատակի ծանոթագրությունների ձևով, մեծ տեղ են գրավում Կոմս էմմանուելի և մանավանդ Ստ. Նազարյանի ընդարձակ, երբեմն ինքնուրույն հոդվածի ծավալ և կշիռ ունեցող լրացումները, նպատակահարմար գտանք նամակը տպագրել հատորի վերջում, իբրև հավելված։

էջ 338, տ. 2—3. Սկայորդու աքացի զարկելուց-Սկայորդի՝ Զայրմայր Մսերյանի գրական կեղծանունը։

Էջ 339, տ. 2—4. ...«ճռաքաղ» ամսագիրը պիտի վերստին ծնանի ներկա 1860 ամի օգոստոսին, յոթն ամիս դադարելուց հետո-«ճռաքաղը» հրատարակվել է 1858-62 թթ․։ 1858-ին լույս են տեսել պարբերաթերթի քրեստոմատիկ նկարագրի երկու գրքերը։ 1859-ին այն հրատարակվում էր երկու շաբաթը մեկ (հատոր առաջին)։ 1860-ի հունվարին թերթն ընդհատվում է և շարունակվում է հունիսից․ այն մինչև 1861-ի հունիսը նույնպես հրատարակվում է իբրև երկշաբաթաթերթ (հատոր երկրորդ)։ Հետագայում հրատարակությունն ընդհատվում է և 1861-1862 թթ. նշումով միանգամից լույս է տեսնում ևս մեկ գրքույկ՝ երրորդ հատորը, որով ավարտվում է «ճռաքաղի» հրատարակությունը։

տ. 16. «Յիշատակարան Լազարեանց տոհմի»-գրքի լրիվ վերնագիրն է՝ «Յիշատակարան կենաց եւ գործոց մեծանուն պայազատաց Լազարեան տոհմի», շարադրեալ ի Մսերայ մագիստրոսէ և ասպետէ Գրիգորեան Մսերեանց, ի Մոսկուա, 1856։

Էջ 349, տ. 21—24. ...ումեմն ի հոգվոյն տուեալ է... մի՞թէ ամենեքին թարգմանիցեն-Տե՛ս Աստվածաշունչ, Առ Կորնթացիս, գլ. ԺԲ։