ընկերություն ոտք է հաստատել Նախիջևանի մոտ, որի խորհուրդը է զանազան մսեղեն պաշարներ պատրաստել Եվրոպա ուղարկելու համար։
Քաղաքի բնակիչքը բոլորը հայք են, բուն հայկական ուղղափառ դավանությամբ, որոնց մեջ գտանվում է միայն մի հատ պապական հայ, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը 1845 թվականի նոյեմբերի մեջ, կարգել էր ստորին եկեղեցական պաշտոնյաների և նորընծա քահանաների վերա վարժապետ, որ բարձր սրբազան Մատթեոս վիճակավոր արքեպիսկոպոսի ձեռքով 1849 թվականին բոլորովին հեռացվեցավ այդ պաշտոնից, որպես զգուշալի մարդ։
Նախիջևանի բնակիչների թիվը, բացի հինգ հայաբնակ շրջակա գեղերից, հասանում է մինչև 12,000։ Կյանքը այդ քաղաքի մեջ միօրինակ է և ձանձրալի․ կանայք և աղջիկները վարում են մի վնասակար նստողական կյանք․ դոցանից շատը գոհ է լինում բարակացավ ասացյալ տկարությանը։ Զարմանք չէ. Նախիջևանում, ինչպես նաև առհասարակ Ասիայի մեջ, ըստ մեծի մասին գործածական կերակուրքը են խմորեղեն, որ մեծապես զորացնելով զոլոտուխա ասացյալ տկարությունը մանուկ մարդերի մեջ, սոցա պատանեկության հասակում, մինչ կերպարանագործվում էին կուրծքի և սեռական գործարանքը, մինչ արյունը առատությամբ վազում էր մարմնի դեպի այդ սահմանքը, արդեն մեծ հաջողությամբ ձեռնտու են լինում, որ բարակացավական բլրակները բաժանվեին արյունից և նստեին թոքերի կազմվածքի վերա։ Բավական հաճախ երևում է այդտեղ պատանի աղջիկների և կին մարդերի մեջ օրիորդական ասացյալ տկարությունը (chiorosis), և դորա հառաջանալու պատճառը ճանաչվում է նոցա նստողական կյանքը, որից պատճառվում է և արյունի անկարգ շրջանառությունը, և սա առիթ է լինում նույնպես բարակացավի երևելուն։ Եվ մի օրիորդ, որ հալումաշ էր լինում, որ դեղնում էր և բավական հաճախ կանաչում, մի՞թե ընկնում է բժշկի ձեռք, որ նայելով տկարությանը մատակարարեր նորան երկաթ և յոդ և այդ կերպով ազատեր ողորմելի աղջիկը ուտող և մաշող ցավից: Մի այդպիսի աղջկա բժշկություն, ո՛հ ցավում ենք խոստովանել, նախ և հառաջ կայանում է նորանում, որ խաչաձև ճեղքում են մի գլուխ սոխ, և յոթը կոտոր աղ դրած ճեղքվածքի մեջ դնում են գիշերը հիվանդի գլխի տակ, իսկ մյուս օրը ստիպելով հիվանդին մի կտոր շաքար ծամել և երեք անգամ թքել այդ սոխի վերա, փաթաթում են սորան հիվանդի մի զգեստի կոտորով և ձգում են կամ խաչ ճանապարհի, կամ ավեր ջրաղացի, կամ բաղանիքի վերա, և կամ մի ջրի մոտ,