Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րակ ժողովուրդը տասներկու մանեթ ամենայն տարի ազգային գանձանակը ձգելուց։ Տարակույս չկա, որ հարուստ մարդը հարյուր արծաթ ևս կհամաձայնի ձգել, և գյուղացիք անգամ կարող են մասնակից լինել ղորան: Մի՞թե քաղաքը չէ կարող գոյացնել յուր լինելոց ուսումնարանի անունով արդյունքի աղբյուրներ, մի՞թե յուր անշարժ կայքերից և քսան հազար դեսյատին հողի արդյունքից չէ կարող հինգ հազար մանեթ հետ ձգել տարին ուսումնարանի անունով, եթե այդ կայքերի և հողերի կառավարությունը տնօրինվեր հասարակության կամքով և գիտությամբ, այլև նորա օգտի համար։ Մի՞թե մի իմաստուն և ազգասեր քաղաքագլուխ խորհուրդ կատարելով քաղաքի գլխավորների և ամբողջ հասարակության հետ սահմանե այս կարգերը, ժողովուրդը պիտո է ընդդեմ դառնա։ Ի՛նչ է ժողովրդի բեռը ազգի և հասարակության համար, որի ծանրության տակ հարստահարված լինելով, չկարողանար այս քաղցր լուծը հանձն առնուլ։ Ի՛նչ է պատճառը, որ Կոստանդնուպոլսի մեջ, և այն մարդիկը, որ Վանա կողմերից եկած էին բեռնակրություն առնելու համար, յուրաքանչյուրը այդ պանդխտական և մշակ մարդերից վճարում է ազգային դպրոցների, հիվանդանոցի, աղքատանոցի, անկելանոցի օգտի և պահպանության համար տարին հինգ տասն մանեթ, չնայելով, որ մյուս կողմից Խատտի-Հյումայունի դուրս գալուց հետո, Տաճկաստանի լուծը ծանրացած էր նորա քրիստոնյա հպատակների վերա։ Մի՞թե նախիջևանցու սրտից այնքան թռել է աստուծո երկյուղը և ահը, ազգասի- րությունը և վերջապես զավակասիրությունը (որ ամենայն անասունք ևս ունին), որ յուր քաղաքի մեջ նստած, վայելելով ամենայն ազատություն ամենայն նեղութեններից, վայելելով, փառք աստուծո, ռուսաց մարդասեր և օգոստափառ կայսրների շնորհքը, չէ պիտո հոժարի յուր զավակների կրթության և ապագա բարօրության համար, տարեկան մի բան վճարել ազգային գանձարանին ուսումնարանի անունով։ Ոչ ոք այդպես վատ կարծիք չունի Նախիջևանի մասին, մանավանդ տեսանելով, որ լուսավորության սերը օրըստօրե արմատ արձակելու վերա է, թեև սակավ մարդերի մեջ։ Ի՛նչ պիտո է առնել․ պիտո է հուսալ, որ այդ սակավքը շատանան, միայն հարկավոր էր իսկույն սկսանել մի բարի գործի հիմնարկություն, շինել մի առարկա, որ մոտ լիներ ժողովրդի հոգուն և սրտին, այնուհետև ամենայն կարող մարդ զանազան դիպվածներում չէր խնայելու յուր օգնությունը։ Այն արծաթը, որ մի հայ մարդ պիտի ներս բերեր ազգային գանձարանը ուսումնարանի անունով, կորած չէր․ նա տալիս է այդ գումարը յուր զավակին և նորա ժառանգներին մշտնջենավոր ժամանակով, դորանով ապահովում էր նա յուր 73