Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծարան ուներ Հասկանալու և մտածելու, և այդ չարախոսությունը արգել չեղավ, որ մի քանի պարոններ յուրյանը լեզուն մաքրեին և կանոնի տակ դնեին հետևելով ճշմարտության քարոզիչների ոճին։

   Խավարասերքը, թեև ոչինչ չեն տեսանում, բայց շոշափելով հասկացան, որ ճշմարտության քարողիչքը չեն մոռացել Կեսարի խոսրր age quod agis*, որ դադարելու չեն ներգործելուց, մինչև որ բարձրանա հայկական մռայլոտ հորիզոնի վերա լուսավորության արևը։
   Եվ այս իրողությունը հեռի չէ այժմուս. սիրով բարյավ մնա՛ արեցեք ձեր ծնող խավարի հետ, մռայլապատիվ օբսկուրանտներ, շուտով ահա արևի ճառադայթքը նեղացնելու են ձեր աչքի լայնացած բբերր, որ զուր տեղը բանալով մեծ մակերևույթ, աշխատում էին այդ թանձր խավարի մեջ լուսի շատ ճառագայթներ հավաքելով բան տեսանել։ Գիտեմ, ծանր բան է զավակի և ծնողի միմյանցից բաժանվելը, բայց ինչ պիտո է առնել, բնության կանոնն է, որ զավակները թաղեն յուրյանը ծնողքը։ 
   Սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար հարկավոր եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ այն դրյանքը, որ տպվեցան և որ տպվում են ժողովրդական ընտիր լեզվով.
     1) Հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար:
     2) Վարդապետարան կրոնի: 
     3) Հանդես նոր հայախոսության, երկու մեծ հատոր։
     4) Թափառական հրեա (առաջին մեծ հատոր)։ 
     5) Դքսուհի դը Շեվրեոզ:
     6) Պավլոս և Վիրգինիա: 
     7) Մինին խոսք, մյուսին հարսն:
     8) Այբբենարան հայկական լեզվի:
   Այս բոլոր դրյանքը, որոնցից շատերը դուրս եկած են և միայն երկուքը (Պավլոս և Վիրգինիա և Մինին խոսք, մյուսին հարսն) գտանվում են տպագրական մամուլի տակ,— կարող են հավատարիմ առհավատչյա լինել ճշմարտության քարոզիչների ապագայում ևս անդուլ գործունեության մասին։ Եվ այսպես հայտնում եմ ահա հրապարակով, որ ճշմարտության քարոզիչքը գործելու են անդադար, և չնայելով սուտ ազգասերների, օբսկուրանտների և մյուսերի դարանագործությանը, ո՛չ թե միայն շարունակելու են Հյուսիսափայլ օրագիրը, այլև նոր նոր գրքեր ևս դուրս տալու։ Եվ այս գործունեությունը մի ժամանակավոր բան չէ, այսօր մեք ենք դորա հանդիսադիրքը, էգուց մեր աշակերտքը,
     _______________
     •Արա՛, ինչ անում ես, այսինքն քո գործով զբաղվիր։ Խմբ.:
                                                                                                                                                                                 81