Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշմարտության դրոշակի տակ նահատակվիլ հանձնառու կտրիճ զինվորքտը, որոնց թիվը աճում է ու զորանում է օրե օր։ Ցնծացեք, սուտ ազգասերք, օբսկուրանտներ, եզվիտներ և Մաքիավելու հոգով խմորված պարոններ, կատաղեցեք և փրփրացեք, և ձեր պարսավները, որ գրում եք, որքան առանց լոգիկայի գրեք, այնքան փառք ու պատիվ է ձեզ, բայց ագահություն մի' արեք այդ պատվի մեջ, մի փոքր բաժին տվեցեք նորանից և ձեր միականի նախագահերին... նոքա ևս թող մասնակից լինին այդ հերոստրատոսյան պարծանքին, որովհետև մասնակից էին ձեր գործին, և դուք աշխատում էիք ամրացնեյով ձեր ոտքերը նոցա ձյութապատ ուսերի վերա։ Իսկ մեք կփառավորենք ճշմարտությունը, մինչև ի մահ կաշխատինք դուրս վանել ստության և խաբեբայության դևը Հայաստանի նվիրական ավերակներից և կհասանենք մեր հոգով չափ ցանկալի նպատակին, որ է կանգնեցնել այդ նվիրական ավերակների մեջ դրոշակ, որի վերա ոսկեղեն տառերով գրած էր ճշմարտություն, իսկ ճշմարտությունը էր ինքն Հիսուս Քրիստոս, մեր փրկության միայնակ և անփոխանակելի միջնորդը, որի բարեխոսությունը անպակաս լինի ճշմարտասերների վերայից։ Սեպտեմբերի 30: Ահա սկսանում է հոկտեմբերը. ցուրտ և խոնավ եղանակները յուրյանց անախորժ քամիներով սկսեցին մռայլել սիրտը. երկինքը ասես թե լաց է լինում մարդու գլխին։ Շատ անգամ դուրս եմ գալիս դաշտ, բայց չկա այն ախորժ բերկրությունը, որ զգում է մարդ ամառնային ժամանակ, ծառերը յուրյանց խշխջոցով կարծես լաց են լինում յուրյանց տերևաթափությունը, այն կանաչ ու թարմ տերևները, որ մի երկու ամիս հառաջ քաղցր հովանի էին մեր համար այրող արևի երեսից, այժմ դեղնած ու թառամած թափվել են գետնի վերա ծառերի տակին, և շինականների անգործ, ոտաբոկիկ և ըստ մեծի մասին մերկ տղայքը որոնում են նոցա մեջ կաղին, որ դեռևս ընկած չէին հավաքողի ձեռքը։ Աշունը, մանավանդ թե հյուսիսումը, մի շատ տխուր ժամանակ է. մարդը, նայելով բնության վերա և տեսանելով, երբ որ սա փոքր առ փոքր ետ էր քարշում յուր կենսական զորությունքը և պատրաստվում էր մտանել քնի մեջ, տխրում է, մահու պատկերը կամ թե մարդկային կյանքի օրինակը որպես հայելու մեջ նկատելով թառամած տերևների վերա։ Մարդ գտանվելով այնպիսի աշխարհում, ուր ջրջապա-