Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բերելով այդ ոտանավորի հատվածը, կամեցել եմ միայն ցույց տալ պ. Իսահակյանցին, Թե ճշմարտությունը հալածվում է ստութենից, բայց ցավելին այս է, որ այդ օրինակը ևս հերիք եղած չէ պ. Իսահակյանցին։

Պ. Իսահակյանցը ասում է, թե մի քանի իմ նման, գուցե ևս առավել գիտուն անձինք կարողացել էին իմ մարդկորեն սխալանքը լուսաբանել և ազգի վերաբերյալ Թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել։ Դարձյալ մի նոր զարմանք. պատճառ, առաջին անգամ հրապարակեցի իմ գրավոր վաստակը պ. Իսահակյանցի հոդվածի պատճառով, դորանից Հառաջ և ո՛չ մի տող բան տպած ու հրապարակած չունեի, որ պ. Իսահակյանցի խելոքները կարողանային իմ սխալաները լուսաբանել․ չգիտեմ ինչպես պիտո է հասկանալ այս բանը։ Երևի Թե պ. Իսահակյանցը երազում կատարված տեսել է այս իրողությունը կամ Մուզան ասել է Մասյաց դարևանդից Ղզլար վազելով։ Ինչպես մեծ խորհուրդ և ազդեցություն ունի շրջակայքը մարդու վերա․ լսելով պ. Իսահակյանցի խոսքերը, «թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել», իսկույն երևում է, որ այդ պարոնը բնակվում է այգիների մոտ և անդադար տեսանում է ճյուղերի կտրատվիլը։ Բայց մի խորհուրդ ասեմ պ. Իսահակյանցին, ես և իմ նման մարդիկ շատ հավատացած լինելով, որ չէ վերջանում չարը կտրատելով միայն նորա ճյուղերը, աշխատում ենք արմատը կտրել այդ չարին, որ իսպառ չորանա ։ Բայց որովհետև պ. Իսահակյանցը յուր իդեաները առնում էր այգիներից, ուստի չէր կարող այնտեղ այսպիսի գործողություն տեսանել։

Շատ մեծահոգի մարդ է պ. Իսահակյանցը, մեծ շնորհ է ցույց տալիս ինձ «առանց դիտողության Թողնելով իմ անվերջանալի վեճը աբեղաների հետ»։ Մինը հարցանե, Թե ե՞րբ վեճ է բացել Շահբեգը աբեղաների հետ, չգիտեմ ի՛նչ ունի պատասխանելու Ղզլարի մանկավարժը։ Ես հերքելով նորա այն երեխայամիտ խոսքը, Թե «հանգամանքը բռնի խլել են Խոըենացու բերանից նորա ողբը», կցորդել էի, Թե ամենայն արդարությամբ արժա՛ն էր, որ Խորենացին գրեր, որովհետև վերադառնալով Ալեքսանդրիայից տեսել էր Հայաստանի ամենայն բանը գլխիվայր, և ապացուցանելու համար, Թե Խորենացու այղ ողբը գրելը պտուղ չէր մի րոպեական նեղսրտության, մեջ էի բերել նորա նզովքը կաթողիկոսների վերա և Շարք կաթորլիկոսաց անունով աշխատությունը, որ ոչնչացած է երևում աբեղաների ձեռքով։ Բայց Թե լավը կամի պ․ Իսահակյանցը, Ղազար Փարպեցու Մամիկոնյանց տիրոջ Վահանին գրած նամակի երկու ԹերԹերը ևս, վասն ի վերուստ են եղած դույն այդ աբե-