Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ մեզ հայտնի չեն, այն ժամանակ միայն կընդունենք, երբ պ. Իսահակյանցը օրինավոր վկայությամբ կապացուցանե, ըստ որում երեխայական оդաբախությոնը բանականության դատաստանի առաջև հարգ չունի։ Պարոնը ասում է. «ի՛նչպես կարելի է անմիջապես և անտարբեր պախարակել և այլն»․ չգիտեմ ի՛նչ է հասկանում—անմիջապես ասելով. ես, որպես և ուրիշները, հասկանում եմ այդ խոսքով այն իդեան, որ հասկացվում է լատինական immediate կամ ռուսաց непосредственно խոսքերով, ուրեմն մեծատունների մասին միջապե՞ս հարկավոր էր խոսել, через г. Исаакянца, что ли? չեմ հասկանում, Ամենևին վատ չէր լինելու պ. Իսահաակյանցին, խոսելուց հառաջ մի փոքր մտածել ուսանել, որովհետև ամենևին անգետ լինելով մտածության, կարելի չէ խոսել և ոչ իսկ բան հասկացնել։

Պ․ Իսահակյանցը հարցանում է. «Սիրելի, այդ ինչ ճշմարտություն է, որ ձեզ համար խաղալիք եք շինել անպատվելով դորա սուրբ անունը»։ Զարմտնք չէ, որ չէ ճանաչում ճշմարտությունը, որովհետև սկզբից մինչև այսօր սուտը հաղորդություն չունի ճշմարտության հետ, խավարը լուսի հետ. բայց ես ավելորդ չեմ համարում հայտնել, թե ճշմարտությունը, որի դրոշակի տակ զինվորված է և իմ նվաստությունը, է աստուծո ճշմարտությունը, անմասն ամենայն ստութենից, խարդախութենից․ կեղծավորութենից և այլ այսպիսի արատներից․ է այն ճշմարտությունը, որ Հիսուսի Քրիստոսի արյունով կնքվեցավ Գողգոթայի վերա, այն ճշմարտությունը, որ հաճո չէ աշխարհին, այն ճշմարտությունը, որին ատում են սուտ ազգասերքը և օբսկուրանտները, որոնց մեջ մի չար բախտով տեսանում եմ այս րոպեիս և պ. Իսահակյանցը։ Դա է այն ապառաժը, որի վերա ընկնողը կփշրվի և թե ինքը մի բանի վերա ընկնի կհոսե։ Կարծեմ որ բավական որոշ նկարագրեցի խնդրած ճշմարտության ինչությունը և բնավորությունը։

Նույնպես թող հայտնի լինի պ. Իսահակյանցին, որ ես նորա բուն հայագետ ասած մարգերից չեմ կրած ո՜չ իրավացի և ո՜չ անիրավ նախատինք. գուցե այդ ևս Մասյաց մուզաները պատմել են պ. Իսահակ¬ յանցին, չգիտեմ․ միայն եթե նորա քարոզած բուն հայագէտքը — մեր կարծիքով խավարի կոտքի ջերմեռանդն դաբիրայքը, փորձ փորձեն այդպիսի գործ կատարելու, այն ժամանակ կլսեն յուրյանց ձայնի արձագանքը, ոչ եթե Մասյաց դարևանդից, այլ Րեդուտկալեից—Պոնտոսի եզերքից, ինչպես ինքը պ. Իսահակյանցը փորձում է և կփորձե դեռևս․ եթե մոռանա յուր չափը։

Լերմոնտովի մարգարեին չեմ նմանեցուցել ես իմ անձը, այլ մեջ