Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հյուսիսափայլի վերոհիշյալ երեսը և տեսա, որ Կոմս էմմանուելը ոչ թե չէ կարդացել Մեղու լրագիրը, այլ ամենևին կամք ևս չունի կարդալու, որովհետև պատասխանում է, պարոն Խ․․.ին, թե հիմարութենների կարդացող չէր, չնայելով, որ պ. Խ. գովում էր Մեղուն և նորա հրատարակող երևելի ուսումնականը (?). բայց թե պ. Իսահակյանցը, ինչպես է կարդացել, որ տեսել է այնպիսի բան և ուստի՞ գիտե, որ պ. Կոմս էմմանուելը, բնակվում է Մոսկվայում. ճշմարիտ, արժանի է զարմանալու։ Մի՞թե այդ ևս Մասյաց դարևանդից Մուզան է ասել պ. Իսահակյանցին։ ճշմարիտ, երջանիկ մարդ է պ. Իսահակյանցը, որ այդպիսի բարեկամություն ունի Մասյաց դարևանդի մուղաների հետ. բայց ավելի երջանիկ լինելու չէ՞ր արդյոք նա, եթե լոգիկան լիներ բարեկամ, քան թե մի վերացական էակ։

  Թող բարյա՜վ մնա պ․ Իսահակյանցը, բայց մինչև ցվերստին տեսություն, որովհետև ես չեմ կարող բաժանվիլ նորանից. միանգամ սիրել եմ։ Եվ ես մի վատ սովորություն ունիմ, որ եթե միանգամ սիրեմ, ասես մյուս անգամ բաժանվել լինո՞ւմ է. ինչ պիտո է առնել, գիտեմ, վատ սովորություն է, բայց միանգամ ենթարկվել եմ դորան, ճար չկա։ 
  Ցավելին այս է, որ պարոն Իսահակյանցը յուր շրջանառությունը հինգ ամիսը միանգամ կատարող մոլորակներիցն է. շուտ շուտ չէ երեվում. ապա եթե սխալվել եմ և կոմետր ընդունել եմ մոլորակի տեղ, որ եթե այս անգամ ցած գնա հորիզոնից ու մյուս անգամ չերևի, այն ժամանակ վա՜յ քեզ Շահբեգ. շատ ցավերիդ վերա մի մեծ ցավ ևս պիտի հավելանա։                  
                                                                Ս. Խ. Շաերեդ 
                       Հ ա մ ա ր 3
                                                Սեպտեմբերի 13, 1858, Պոլտավա* 

Պարոն Կոմս էմմանուել

  Ինձ վաղուց Հայտնի է, որ Հիշատակարան ես գրում և կցանկանայիր իմանալ որևիցե անսովոր բան։ Այս երկու ամսումը պատահելով մի քանի վաճառահանդեսների մեջ, տեսա մի թափառական գազանանոց, որի մուտքը արժեր կես մանեթ։ Շուտով հատուցի և մտա, բայց ի՜նչպես զարմացա վերահասու լինելով նորա տիրոջ խաբեբայությանը. դորա գազանանոցի կենդանիքը շինովի էին, որ շատ թե փոքր հայտնի երևում են, առաջին անգամ աչք ձգելու ժամանակ։ 
  Սաստիկ խայտառակութեններից մինը այն էր, որ ցույց տվեց մի 
98