Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևակի վերոգրյալ տետրակը մեզ ուղարկողը գրում էր, թե Պոլիս ամեն տեսակ մարդերից ցուրտ ընդունելություն է գտել այդ գրվածքը, իսկ մեր վերա այդչափ ևս տպավորություն չգործեց. և եթե այսօր, այդ մասին մի երկու տող գրելու զիջանք, այդ պարոն Չամուռճյանին պատասխանելու համար չէ, այլ ընթերցող հասարակությունը հարգելու։ Պարոնի վայր ի վերո աղճատաբանությունը ստոր են ամենայն տեսակ քննութենից և Մեղուին և պարոն Այվազյանին մեր շնորհակալությունը հայտնելով, չենք կարող, միևնույն ժամանակ, չհայտնել մեր առ ի սրտե կարեկցությունը պարոն Չամուռճյանի գրվածքին պատասխանելու խորհրդով կորուսած ժամանակի վերա։

Ինքնակոչ փիլիսոփայի գրվածքը ծայր ի ծայր կարդալով, երկու շարժառիթ տեսանք, որ կարապետել են պարոնին դեպի այդ վիհը։

Առաջին, երբ մեր փոքրությունը ոտք կոխեց Պոլիս, ազգային լրագիրները մի երկու տող գրեցին մեր մասին, մանավանդ արևելյան միանգամայն և նահապետական հյուրասիրութենից[1] շարժված, քան թե պարտականութենից դեպի մեր արժանավորությունը, որ բնավ պահանջողության հանդգնություն չունի:

Այդ հրատարակաթյունքը, անշուշտ, ազգի մեծագույն մասին վերա բնավ ազդեցություն չգործելով, երևում է թե նետի նման ծակել են չխոստովանված փիլիսոփայի անձնասիրությունը։

Մեր սրտի խորքից ցավում ենք, որ մեր անունը, թերևս առանց մեր կամքի և գիտության, մի այդպիսի վիշտ է պատճառել պարոնին. մյուս կողմից չափավորվում է մեր սրտի ցավը, տեսանելով որ պարոնը փարատել է, կամ գեթ աշխատել է փարատել, յուր սրտի ցավը խոշոր և գեղջուկ հայհոյությամբ։

Ինչ որ մեզ է վերաբերվում, այդ հայհոյությունների ընդդեմ, ուրիշ բան չունինք ասելու, բացի այն խոսքերից, որ հռչակավոր Ֆոքսը գրեց մի անգլիական Լորդի, որ գրել էր նորան հայհոյությամբ լցված մի նամակ։ «Sir, ձեր նամակը, այսինչ թվականից, ստացա: Այդ նամակը առաջևս

10

  1. Մենք չենք կարող բառ գտանել. Պոլսի ազգայինների մեզ ցույց տված համակրության մասին, մեր առ ի սրտե անկեղծ շնորհակայությունը հայտնելու: Լռում ենք, որ մեր սիրտը զգա և յուր լեզվով խոսի. այսպիսի դիպվածներում նորա խոսքը թեև ուրիշին անլսելի, բայց. ըստինքյան ավելի վսեմ է, քան թե մարդկեղեն բարբառը։ Մեզ եղած հյուրասիրությամբ մեք ավելի երջանիկ ենք, քան թե այն արկածախնդիր կրոնավորը, երբ Բոսֆորի վերա գտնված մի տան դստիկոնից, հավաքում էր շոգենավի մեջ, գնալու միջոցին, արմենուհու հրաժարական ժպիտները և օդային համբույրները և սիրո քաղցր հիշատակներով ամրապնդված ուղղվում էր դեպի Տավրիկ...։