ԱՐԳՈ ԽՄԲԱԳԻՐ ՄԵՂՈԻ ՀԱՆԴԻՍԻ
Պոլսեն հեռանալես ու Միջերկրականին վրայով Իտալիո զվարճալի եզերքը քերելես ետքը հասա Մարսիլիա, ուսկից շոգեշարժ կառքով ճանապարհորդեցի ի Փարիզ. անկե ալ Վարշավիայի վրայեն Փեթրեփուրք անցնելով վերջապես այս կողմերս ընկա, ուր և զանազան. պատճառ ներով ստիպվեցա փոքր-ինչ դադար առնուլ։ Մայրաքաղաքդ դառնալուս ուշանալը մանավանդ անով ավելի ծանր կերևնա ինծի' որ բոլորովին զուրկ գտնվեցա տեղվոլյդ ազգային հետաքրքրության արժանի խնդիր ներեն, որ քանի մը ժամանակե ի վեր հասարակաց ուշադրությունը գրա վեր են, ոչ միայն ի Տաճկաստան, այլ—ինչպես որ իմ ճանապարհոր դությանս մեջ կրցա նկատելու և Ռուսիա և ամեն տեղ, ուր մի անգամ հայ ժողովուրդ կը գտնվի. ուստի և կը մտածեի խնդրել զձեզ որ բա րեհաճիր խրկել ինձ ձեր Մեղուն, որ դոնե անով հետաքրքրությունս ու փափագս լեցնեմ։
Այս դիտավորությունս մտքես անցած ժամանակը կարծես թե մոռ ցեր էի որ Այվազովսքի Գաբրիել վարդապետին վիճակին մեջ կը գտնը վիմ, և թե Գ. վարդապետը, անցյալ տարի օրագրին մեջ նզովեր, բա նա գրեր, արդիդեր էր Մեղուն, ու իր վիճակեն քշեր իբրև չարալեզու թու նավոր, .. լրագիր, վախնալով որ մի գուցե քրտնաջան Մեղուն իրեն թա փանցիկ հայեցվածովը տեսնե, դիտե ու իր ձեռքին տակը եղող ժողո- վըրդյան աչքը բանալով՝ հրապարակ հանե այն սոսկալի ոճրագործու- 100