վով սրտի կը հարկադրիմք ասելու մինչև հիմա ալ կը կատարվի այս կողմերը քանի մը հոգևոր առաջնորդաց կողմանէ, որոց երկաթի բազուկները տակավին ծանրացած ու բռնացած են տառապյալ ու անպաշտպան ժողովրդոց վրա... Բայց մենք քաջահույս եմք, արգո խմբագիր, որ եթե Մեղուն, և իրեն նման ազգին բարօրության հոգ տանող ուրիշ անձինքը, կարողացան Տաճկաստանի հոգևորականաց բռնակալական ույժը կոտրել, թուլացնել, սուրբ պարտականություն պիտի ճանչնան իրենց այսուհետև աչքերնին դարձնել նաև ուրիշ տերութեանց տակը գտնվող համարյուն եղբարց վրա, ու քաշածնին տեսնելով չխնայեն այն եկեղեցականները, այն վարդապետները, այն առաջնորդները, ազգի այն ոխերիմ թշնամիները, որ ժողովրդյան օգուտը, խաղաղությունն ու միաբանությունը կը զոհեն իրենց փառասիրությանը, անձնական օգտին և հանգստությանը, և ապա երեսնին անմեղի և խաղաղասիրի դիմակ անցուցած՝ ջանացողս կ՛ըլլան այն ժողովուրդը հանդարտել ու խաղաղցնել իրենց հանցանքը անոնց վրա կուտակելով․․․։ Խե՛ղճ ողորմելիներ, որ կը կարծեն, թե մինչև իսպառ անպատիժ պիտի մնան, ժողովուրդը խաբելով և այսպես իրենց բրածները հետերնին գերեզման տանելով, ո՛չ, ո՛չ։ Անցան գնացին այն ժամանակները, երբ մարդիկ կուրորեն հավատք կընծայեին հոգևորականաց կեղծ ու պատիր խոսքերուն, կը խաբվեին անոնց խարդախամիտ խոստմունքներեն, կը համբուրեին անոնց չարագործ ու պիղծ ձեռքերը, կը սարսափեին անոնց այլանդակ նզովքներեն։ Եվ եթե մեր ըսածները խորթ և անհավատալի երևնան դաս մը հետխաղաց հոգևորականաց, այնպիսիները թո՛ղ կարդան ֆրանսիական հեղափոխության պատմությունը, ու աչքերնուն առջևը բերեն իրենց այն ատենի աստիճանակից եղբարց վիճակը, որ իրենց բռնազբոս ընթացիցը պատճառավ ժողովրդյան ատելությանն ու կատաղությանը զոհ եղեր են, թող մտքերնին բերեն, կըսեմ, պատմության այս կտորները հորս ակն հանդիման կերևի, թե ինչպես այն ճնշյալ ու հարստահարյալ ժողովուրդը մեկ սիրտ մեկ հոգի եղած խզեր քակեր է ստրկության ծանրաշարժ շըղթան․ բնաջինջ ըրեր է բռնակալության դաժան ոգին և զգեցեր է անձնիշխանությունը, հոգվո և մտաց ազատությունը։ Բայց լավ ևս թող օրինակ ըլլա իրենց այն աղեխարշ տեսարանները, ու զգաստանալով ետ կենան իրենց բռնած ծուռ և ապօրինի ճանապարհներեն, քանի որ դեռ ժամանակ կա, վասն զի ժողովրդյան համբերությունն ու երկայնմտությունը կրնա հանկարծ զայրագին կատաղության փոխվիլ, և ամբողջ
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/102
Արտաքին տեսք