Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովրդյան մը սրընթաց կատաղությանը դիմաց բան չկրնար դիմանալ։

Մենք թեև Պոլիս վերադառնալներես առաջ միտք չունեինք մեր տեսածները գրի անցընել և անոնց վրա դիտողություննիս ընել, սակայն առիթ առնելով Մեղուիդ 149-դ թվույն մեջ Նոր Նախիջևանի տեր Պողոս քահանային դեմ հրատարակված նամակը, որ մեր գիտցածներուն ու լսածներուն բոլորովին հակառակ են, պարտավորություն համարեցինք մեզ այն եղելությանց ստույգ պատմությունը ընելով ոտքի տակ առնված անմեղությունը պաշտպանել, և հաղթահարող անիրավությունը կորակոր խայտառակել։

Ձեր նամակագրին պատմածները հերքելու սկսելես առաջ, այս պետք է ըսեմք որ այն նամակը գրվելուն գլխավոր շարժառիթը, որպես և գլխավոր հանցավորը, Շաբշնիքյանց Եղիա քահանան կը ճանչնամք մենք, ինչպես որ վարի պատմածներես ալ կարելի է տեսնել։

Եվ, նախ նամակին մեջ պատմված առաջին անցքին վրա խոսելով, շեմք դանդաղիր, Շաբշնիքյանցին ապական յալ երևակայության պտուղ կարծել զայն, տեր Պողոսին վրա ըրած երկրորդ զրպարտությունը ավելի ծանրացնելու մտոք։ Այս պատմության շինծու և մտացածին բան եղածը նույն իսկ նամակագրին խոսքերեն կերևնա, վասն զի դնենք թե քահանան իրավցնե իրեն խոստովանորդին խրատ տված ըլլա գողություն ընելու ու այնպես ապրելու, համարենք, թե մարդը քահանային խոսքին նայելով գիշերանց եկեր անոր շտեմարանը պարպեր է, այսուամենայնիվ քահանան կասկածելով, որ ասիկա իրեն խոստովանորդիին ըրած բանն է, վնասը քաշելով պիտի լռեր, և ոչ թե երթար դողը դատավորաց ձեռքը մատներ, որով ամեն բան պիտի բացվեր, ինքն ալ խաղք ու խայտառակ պիտի ըլլար։ Բայց ասոր չարժեր ավելի խոսել:

Իսկ նամակագրին պատմած երկրորդ եղելությանը մեջ, որ հայտնի զրպարտություն է, մենք կը տեսնենք Գաբրիել վարդապետին և անոր գործակատար Շաբշնիքյանցին ու պ. Խալիպյանցին մատը, որոնք խեղճ քահանային անունը անխղճաբար արատավորելով դի տավորություննին էր լուսավորելոց կողմը ճանչվող քահանա յեն ոխերնին հանել, այն քահանայեն, կըսեմ, որ Պատկանյան տեր Գաբրիելին* դեմ քահանայից կողմեն ու Այվազովսքիին թելա դրությամբը դրված թղթին չուզեց ստո-

Այս քահանային վրա կատարված անիրավությունները թողացի անձամբ պատմ ել ձեզ։