Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանցնի տուն կերթա, բայց միտքը կը գնե հողագործը քաղաքական իշխանության մատնել, թեպետև ետքը այս դիտավորութենեն ալ ետ կը կենա, անոր աղքատ ու օրվան հացի կարոտ ընտանիքը մեղքնալով։

Նույն միջոցին Շաբշնիքյանցը, որ ամեն բան կը հոտվըտա ու բան մը եղած չեղած՝ իսկույն կիմանա, կիմանա այս եղելությունն ալ, ու նոր չարագործության մը նյութ գտնելով՝ արտորալով կերթա պ. Խալիպյանցին հետ խորհուրդ ընելու, թե ինչպե՞ս ընեին որ քահանան հրապարակավ խաղք ու խայտառակ ըլլա։ Պ. Խալիպյանցը իսկույն կը կանչե ս. Նիկողայոսի երեցփոխանը, և ուզածին պես կը պատմե իրեն ամեն բան, եղելության պարագաները ծռելով, շատ բան ալ իրմեն ավելցնելով, ու կստիպե զանիկա որ առաջնորդին թուղթ մը գրե ու այս եղելությունը իրեն ըսածին պես հայտնե անոր։ Երեցփոխանը այս բանս զրպարտություն կարծելով նախ հանձն չառնուր, բայց հետո ակամա կը կատարե պ. Խալիպյանցին կամքը, ինչպես որ ետքը խոստովաներ է, կսաորագրե այն թուղթը, որ պ. Խալիպյանցը շարադրել տվեր էր, ու առաջնորդին կը խրկե։ Բայց Շաբշնիքյանցը այս չափովս գոհ չըլլալով՝ կելլե ինքն ալ իր կողմանե խայտառակ թուղթ մը կը գրե առաջնորդին։

Գաբրիել վարդապետը այս թղթերը առածին պես, առանց գործը քննելու, իսկույն հրաման կը գրե Նախիջևանի հոգևոր կառավարությանը, որ տեր Պողոս քահանայութենեն արգիլվի ։

Խեղճ քահանան հուսահատ յալ կը բողոքե այս անիրավությանը դեմ նախ իրեն առաջնորդին, որպես և Նախջևանի դատարանին։ Երեցփոխանը այս բանս լսելուն պես կը հասկնա որ իրեն բանը գեշ է, շտապելով կերթա քահանային, կաղաչե, կը պաղատի անոր որ ներե իրեն, ու երկրորդ նամակ մը կը գրե Գաբրիել վարդապետին, խոստովանելով, որ բոլոր առջի գրածները ուրիշներուն գրգռությամբը գրված զրպարտություններ են։ Գաբրիել վարդապետն ալ զգալով, որ եթե չջանա անոր դիմացը առնելու, ամեն բան պիտի բացվի, ինքն ալ փառավորապես պիտի խայտառակվի, կաճապարե կեղծավորական թուղթ մը գրելու տեր Պողոսին, հորում քիչ կը մնա որ մեղա չըսե առջի ըրած կարգադրությանը վրա, ու կրկին քահանայություն ընելու թույլտվություն կընե անոր, այն պայմանով, որ դատարանը տված խնդիրը հետս կոչե։ Բայց քահանան իրեն մինչև այն ժամանակ անարատ անունն ու պատիվը այսպիսի անիրավ կերպով ոտքի տակ առնվելուն համար, խնդիրը ետ չառնուր։ Ասոր վրա Գաբրիել վարդապետը կը կատղի, կը բորբոքի, ու այս անգամ շանթարձակ թուղթ մը կը գրե քահանային, սպառնալով, որ եթե խնդիրը ետ չառնու, սոսկալի պատիժներ պիտի բերե վրան, այն ալ ոչ