կան պատասխանն է ասիկա և ասոր նման սուտուպատիր խոսքերը, երթ կը տեսնե, որ ճշմարտության ուրիշ կերպով չկրնար հաղթել։
Այս տողերը կարդացած ժամանակը, Գաբրիել վարդապետը գուցե մեզ ալ զրպարտչի և չարախոսի պատվանուններովը կը պատվասիրե, բայց մեր փույթը չէ ամենևին. ճշմարտությունը ըսելե չենք վախնար ու մինչև վերջն ալ չպիտի վախնամք, քանի որ մեր ոսոխը ըլլա ազգուրաց մը, որ օսմանյան պատմության մեջ հայոց ազգը հերձվածող է կը պոռա, ու հետո կելլե կըսե, թե առանց իր կամքին վանքը ավելցուցեր է այն կտորները։ (Եվ այսպիսի մարդը իրեն խելքովը կուզե հավատացնել, թե ինքը ճշմարիտ հայ է)։ Կրոնադրուժ մը, որ մեր եկեղեցվույն գիրկը դիմելեն ետքը տպագրած Վարդապետարանին* մեջ հայոց եկեղեցվո վարդապետության դեմ կը խոսի, ու հետո անամոթաբար կըսե, թե տպագրության սխալներ են անոնք։ (Եվ այսպիսի մարդը ամբողջ ժողովրդյան մը հովիվն է)։ Տիրադրուժ մը, որ էջմիածնա վեհափառ կաթուղիկոսին վրա ամեն տեսակ հանդուգն չարախոսություններ կընե ու իր արբանեկաց ձեռքովը կը տարածե ժողավրդյան մեջ, որ նահանգապետի բերնով կարգիդե ժողովրդյան վեհափառ կաթուղիկոսին որդիական սիրո թղթեր գրել, և մինչև այս ևս կը համարձակի ասել տալ, թե կաթուղիկոսին առաքելական կոնդակներ առանց քննելու չպիտի տրվին ժողովրդոց ձեռքը։ Եվ ինքը այնուհետև վեհափառ տիրոջ ըրած գրություններուն մեջ որդիական խոնարհություն և հնազանդություն կը ցուցանե։ (Եվ այսպիսի մարդը հայոց կաթուղիկոսին անմիջական իշխանությանը տակն է)։ Ապերախտ և մատնիչ մը, որ յուր այնքան տարվան բարեկամը ու հոր տեղ դրած ծերունին, Թեոդորյան Սարգիս վարդապետը, մինչդեռ նա Հռովմա և ս Ղազարու վանքին դեմ պատերազմելով կը պաշտպաներ զինքը, ինքը նույն միջոցին լրտեսական թղթեր կը դրե աբրային, սոսկալի զրպարտություններ բարդելով անոր վրա, ո՛հ զարհուրելի ապերախտություն, և երբ այն նամակները երևան կելլեն, կելլե անամոթ վատությամբ հրապարակավ կըսե թե հ. Սարգի
- Այս այն Վարդապետարանն է, որ, ինչպես գիտեք, ներքին, գործոց ոստիկանին և
վեհափառ կաթուղիկոսին հր աման ա վը արգիլվեր էր. սակայն Գաբրիել վարդապետը այդ դատապարտությունը բանի տեղ չդնելով, հիշյալ Վարդապետարանին երկրորղ տպագբության մը կը հանե ու Տաճկաստան և ուրիշ տեղեր կը խրկե եւ կը վաճառե, ինչպես, որ իրեն պրասենյակին հրոց ցուցակեն ալ կերևնա (տե՛ս Մաոյաց Աղաննի 15), փետրվար
բայց մենք կը հուսանք, թե այղ լատինամոլ վարդապետության աշակերտողներ չեն
գտնվիր,