Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդամ կը կարգև զանիկա, և ահով մեծամեծ գայթակղությանը ու խոովությանց առիթ կուտա։ Այս այն քահանան է, որ տիրացուի մը վիա չնչին պատճառով բարկանալով՝ այնպես սաստիկ հարվածներ կուտա անոր եկեղեցվույն մեջ, որ խեղճը անկողին կիյնի, որ քանի մը օրեն կը վախճանի, իրեն ետևեն գերեզման քաշելով խեղճ ծեքունի հայրը, որ յուր մեկ հատիկ վաղամեռիկ որդվույն մահվանը պատճառած կսկծին չդիմանալով նույնպես կը վախճանի։ Այս այն եկեղեցականն է, որ իրեն հոգևոր տիրոջ, երջանկահիշատակ ներսես Կաթողիկոսին վրա ամբաստանական թուղթ կուտա տերության, և ասոր համար էջմիածին կանչվելով՝ երեք տարի այնտեղ կը բանտարկվի։ Այս այն որդին է, որ իրեն հորը տեր Աստվածատուր քահանային հետ անդադար կռվո մեջ ըլլալով, այս օրերս տնով տեղով կը բաժնվի անկե, պատճառելով, որ իբր թե ծերունի հայրը իրեն կնոջը վրա աչք տնկեր է։ Այս աստուծո այն պաշտոնյան է, որ եկեղեցին այլանդակ ու անիմաստ քարոզներ կուտա, ի գայթակղություն ժողովրդոց և ի նախատինս իրեն աստիճանակից եղբարց։ Վերջապես այս այն հավատարիմ գործակատարն ու արբանյակն է, որ տեսնելով, թե Գաբրիել վարդապետին ու անոր նման՝, քանի մը հետախաղաց կուսակիցներուն կողմը օրե օր տկարանալու վրա է, լուսովորելոց աչքին լավ մարդ երևնալու հուսով՝ նորերս սկսեր է քաղքին մեջ այս տեղ այն տեղ ըսել, թե առաջնորդը իբրև վանքի մեջ մեծցած մարդ, անգետ է բոլորովին կառավարության, անտեղյակ օրինաց մեջ, անիրավ կարգագրությանը մեջ, միով բանիվ՝ անընդունակ է իրեն պաշտոնին։ Բայց մենք խորհուրդ կուտանք Շաբշնիքյանցին, որ ետ կենա այդ տիրադրուժ անհավատարմութենեն, ու մինչև վերջին շունչը իր երդմանը հավատարիմ մնա, եթե կուզե, որ օր մը Այվազովսքին Բեկնաղարյանցին նման սրբոց կարգը գասե զինքը, ու իր բարեխոսությունը ժողովրդյան վրա մաղթե։

Ահա այս և ասոր նման ուրիշ շատ հանցանքները, զորս իրեն գաղտագողի վարպետությամբը ծածկեր էր հասարակաց աչքեն անցյալները, ինչպես կը լսեմք, քաղաքիս գլխավոր քահանաները բողոքագրով մը ներկայացուցին իրենց առաջնորդին, խնդրելով, որ ազատե զիրենք այս անպիտան մարդուն ձեռքեն, արձակելով գնա հոգևորական կառավարության անդամութենեն։ Բայց Գաբրիել վարդապետը քահանայից իրավացի բողոքին ոչ միայն ականջ չէ կախեր, այլև հանդիմանական թուղթ գրեր է անոնց, Շաբշնիքյանց արդարացնելով, և բոլոր ըսածնիդ զրպարտություն է ըսելով խալսեր լմնցուցեր է։ Գաբրիել վարդապետին սովորա-