Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ <2>

1862 թվականի հունիսի 20֊ից հրատարակել էի ես Հյուսիսափայլի նույն տարու մայիսի համարի մեջ մի հայտարարություն, վերաբերյալ աշխարհագրական քարտերի տպագրության, որին ես ձեռք էի զարկում այն ժամանակ և որ խափանվերավ զանազան, ինձանից չկախված, պատճառներով։

Այժմ, որովհետև դեպքերի ընթացքը այնպիսի արդյունք բերին, որ ինձ անհնար պիտի լինի այլևս իրագործել իմ գաղափարը, որ էր կազմել մեր հայրենիքի կարելի եղածին չափ ստույգ և ճշգրիտ քարտը, ուստի և հրատարակում եմ այս ներկա հայտարարությամբ, ամեններին լսելու համար, որ թե արգո հասարակությունից ով և իցէ ստորագրված և արծաթ վճարելով տոմսակ առած է իմ վերը հիշված հայտարարության մեջ անվանված պարոններից, այնպիսի ազնիվ պարոնը, թող հաճի տոմսակը վերադարձնելով այն արգո պարոնին, պահանջել յուր արծաթը․ Թեև շատերին և խիստ շատերին բնավ իսկ ատակ եղած չէի հասոցանել իմ հանձնարարական նամակները և տոմսակները, թեև իսկույն հայտարարությանս երևելուց հետո (հուլիս) հայտնի զանազան հանգամանքները պետք չէ որ տեղիք տված լինեին ստորագրության բացվելուն, բայց և այնպես պարտք համարեցի ինձ հանել այս հայտարարությունը, որով և հրավիրել, որոնց որ այս կվերաբերի, ստանալ իրենց արծաթը, ում որ տվել են, իմ քարտի անունով։ Ինչ որ ինձ է վերաբերում, ես ոչ ոքից ոչ մի կոպեկ չեմ ստացել. բնավ իսկ տեղեկություն ևս չունիմ, արդյոՔ եղա՞ծ են ստորագրությունք և վճարք։ Ինչպես և եղած լինի բանը այսօրից ի վեր, հիշված քարտերի մասին տոմ սակները ինձ վերաբերությամբ հրատարակում եմ անընդունելի և ունայնացնում եմ իմ ստորագրությունս, որ դրած է տոմսակների վերա, կատարյալ զորության մեջ թողնելով և խոստովանելով աշխատավոր պարոնների ստորագրությունը վերաբերությամբ դեպի ստորագրվողը և դեպի նորա արծաթի վերադարձը։

20 հունիսի 1865 թ.

Ս. Պետերբուրգ

Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑ